Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Հայաստանի իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո տպավորություններով կիսվել է Twitter-ում:
«Շատ ուրախ եմ այսօր Թբիլիսիում ընդունել իմ ընկեր և գործընկեր Զոհրաբ Մնացականյանին, որը Թբիլիսիում է գտնվում իր առաջին պաշտոնական այցով: Մենք հաստատում ենք պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ»,- գրել է Զալկալիանին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև