Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Իմ միջոցով հայրս քաղաքական ուղերձներ չի հղում». Լեւոն Քոչարյան

Հուլիս 24,2019 17:33

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության  բողոքը: «Դատարանի որոշմամբ բավարարաված ենք, բայց վերջնական բավարարված կլինենք այն դեպքում, երբ բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել այս մեկ տարում, վերացվեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: «Խախտումները շատ են եղել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գույքի եւ հաշիվների վրա դրված կալանքը: Բացի այդ, իմ եւ եղբորս հաշիվների վրա եւս հոկտեմբերին կալանք էր դրվել՝ բացարձակ անհիմն: Բողոքարկեցինք, իմ մասով կալանքը հանվեց, եղբորս մասով՝ ոչ»,-տեղեկացրեց նա:
Թե ինչ հիմնավորմամբ են Լեւոն Քոչարյանի հաշիվների վրա եւս կալանք դրել, վերջինս նշեց. «Ասում էին, թե չեն հավատում, որ դա մեր գումարն է, իրենց թվում էր, թե դա Ռոբերտ Քոչարյանինն է: Բայց, փաստացի, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կատարվածն էլ էր ապօրինի: Մենք դատախազության բողոքարկումն անհիմն էինք համարում»:

Նիստի ժամանակ այսօր Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ իր հաշիվների վրա դրված կալանքի պատճառով հարազատների միջոցով է դատական ծախսերը հոգում: Այս առնչությամբ նրա որդին նշեց. «Մենք ֆինանսական խնդիրներ չունենք: Հայրս ուղղակի ասաց, որ կուզեր ի՛ր ֆինանսական միջոցներով ապահովել իր պաշտպանությունը: Խոսքը դրա մասին էր»: Իսկ թե հիմա ինչ միջոցներով են դատական ծախսերը հոգում, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ հարազատների օգնությամբ»: Հարցին՝ «ձեր հորը տեսակցելու ժամանակ նա քաղաքական ուղերձներ հղո՞ւմ է. խոսակցություններ կան, որ նա փորձում է քաղաքական ուժերին միավորել ընդդեմ իշխանության», Լեւոն Քոչարյանը բացասական պատասխան տվեց. «Մենք հիմնականում անձնական հարցերի մասին ենք խոսում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031