Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «Ու» տառի գրության մասին

Հուլիս 24,2019 17:33

Մեր օրերում հանդիպում են «ու» տառի գրության տարբերակներ, որոնք խորթ են հայ գրչության ավանդույթին:

Համակարգիչների, ձեռքի հեռախոսների հայերեն ստեղնաշարերն ամրապնդել են «ու»-ի՝ երկու բաղադրիչից բաղկացած մեկ տառի ընկալումը։ Անկախ նրանից՝ «ու»-ն միատառ, թե երկտառ ենք դիտարկում, այն բաղկացած է երկու գրանշանից՝ ո-ից և ւ-ից, որոնցից յուրաքանչյուրը մյուս գրանշանների նման ունի մեծատառ ու փոքրատառ:

Այս տառի գրության որոշ առանձնահատկություններ կան:

«Ու»-ն մեծատառ գրելիս մեծատառ գրանշանով պետք է գրել միայն նրա առաջին բաղադրիչը՝ ո-ն։ Օրինակ՝ Ուջան, Ուռուտյան, Ուրուգվայ (և ոչ ՈՒջան, ՈՒռուտյան, ՈՒրուգվայ)։

Ամբողջ բառը կամ նախադասությունը գլխագրերով գրելիս սխալ է ւ-ի փոքրատառ գրությունը։ Օրինակ՝ պետք է գրել ոչ թե ՏՈւՆ, ՁՈւԿ, այլ ՏՈՒՆ, ՁՈՒԿ. ոչ թե ՈւՍՈւՑՈւՄԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է, այլ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է։

Ցրիվ շարվածքի դեպքում «ու» տառի բաղադրիչները ևս՝ «ո»-ն և «ւ»-ը, պետք է գրվեն իրարից հեռու։ Օրինակ՝ ո ւ ս ո ւ մ (ոչ թե ու ս ու մ), Ո ւ ս ո ւ մ (ոչ թե Ու ս ու մ կամ ՈՒ ս ու մ), Ո Ւ Ս Ո Ւ Մ (ոչ թե Ու Ս Ու Մ կամ ՈՒ Ս ՈՒ Մ)։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

«ու» տառը գրելիս հետևել վերոնշյալ կանոններին։

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031