Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը`  զուտ հայկական դիպլոմներ  չշնորհելու եւ  զբաղվածության 80 %-անոց գործակցի մասին

Հուլիս 24,2019 16:46

Aravot.am-ը Հայաստանում Ֆրանսիական համալսարանից մեկնաբանություն խնդրեց համալսարանի շրջանավարտ Վահե Թումանյանի բարձրացրած հարցի վերաբերյալ, որը վերաբերվում էր դիպլոմների շնորհման կարգին:

«Համաձայն իր կանոնադրության՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) գործունեության նպատակն է եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան ֆրանսիական համալսարանների ու ֆրանսիական «Բարձրագույն դպրոցների» մոդելի հիման վրա Հայաստանում իրականացնել բարձրագույն կրթական ծրագրեր` տրամադրելով համալսարանական դիպլոմներ, որոնք ճանաչվում են եւ Հայաստանում, եւ Ֆրանսիայում: Համալսարանն, այսպիսով, ուսանողներին հնարավորություն է տալիս  ստանալու երկու զուգահեռ դիպլոմներ՝ համաձայն դիպլոմների շնորհման տրանսազգային ընթացակարգի, որը հանգեցնում է դիպլոմների անբաժանելիության:

Համաձայն ֆրանսիական հավատարմագրման պայմանների ՀՖՀՀ կրթական ծրագրերը, ուսումնական պլանները, կրեդիտները, դասավանդման, ուսումնառության և գնահատման կարգը համապատասխանում են  ֆրանսիական դիպլոմների չափանիշներին և սահմանված են համալսարանի ուսումնական ու քննական գործընթացի կազմակերպման կարգում, որն հաստատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: Այս հիմքով  Հայաստանում ֆրանսիական համալսարանը լիազորված է շնորհելու  ֆրանսիական և հայկական դիպլոմներ՝ ապահովելով Հայաստանում ֆրանսիական բարձրագույն կրթական ծրագրերի ճանաչումը:

Ներկայումս ՀՖՀՀ-ն չի շնորհում զուտ հայկական դիպլոմներ, որոնց պարագայում դիպլոմների տրամադրումը և գերազանցության շեմի սահմանումը կենթարկվեր  հայկական օրենսդրությանը,  այսինքն՝ համաձայն բարձրագույն կրթության հայկական ծրագրերի և առանց զուգահեռ ֆրանսիական դիպլոմի առկայության:

Ինչպես վերջերս ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիան հիշեցրել է տարածած հայտարարության մեջ, ՀՖՀՀ ավելի քան 2000 շրջաբավարտների զբաղվածության գործակիցը կազմում է շուրջ 80 %, ինչը վկայում է ստացած կրթության օրինականության, գերազանցության և հայաստանյան աշխատաշուկայի կարիքներին համապատասխանության մասին :Այս առումով ՀՖՀՀ արձանագրում է շրջանավարտների կողմից հայաստանյան աշխատաշուկայում աշխատանք փնտրելու, Հայաստանում կամ արտասահմանում ուսումնառությւոնը շարունակելու որևէ դժվարության բացակության մասին»,-Aravot.am-ին պատասխանեցին  համալսարանի տնօրինությունից:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Վիքիպեդիայից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031