Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ:
Նախատեսվում է նաև նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում:
ՀՀ նախագահի աշխատակազմ