Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք տեսադաշտում ունենք անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվում». Օսիպյանը՝ Իջեւանում ծառ հատողների մասին

Հուլիս 24,2019 15:01

Հեղափոխությունից հետո ոստիկանությունում, այդ թվում այլ կառույցներում կոոռուպցիայի դեպքերը նվազել են, նվազագույնի են հասցվել: Այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին Իջեւանի ծառահատման դեպքից: Հարցին՝ ցուցարարների հետեւում օլիգարխներ են, դուք ունե՞ք փաստեր, թե ովքեր են կազմակերպիչները: Օսիպյանը պատասխանեց. «Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Իջեւանում, դիտում ենք որպես խուլիգանություն, անկարգություն: Խուլիգանություն է, երբ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկաիշներով էլ քրգործ հարուցվեց: Մեր նպատակն էր նրանց հայտնաբերել ու օրենքի ողջ խստությամբ պատժել: Այս պահին ունենք այս տվյալները՝ բերման ենթարկված են եղել 29, ձերբակալվել էին 13-ը, երկու օր առաջ կալանավորվել են 10-ը: Աշխատանքները շարունակական են լինելու: Մենք ունենք ցանկ, թե ովքեր են այդ օրը ակտիվ դերակատարներ եղել՝ փակելով փողոցը, դիմադրություն ցույց տալով ոստիկանության ծառայողներին՝ այդ թվում մարմնական վնասվածքներ հասցնելով նրանց: Ծառահատումներ իրականցվել են տարիներ շարունակ, հայտարարում եմ պաշտոնապես՝ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցում, այլեւս մենք թույլ չենք տալու, որ թե՛ Իջեւանում, թե՛ որեւէ այլ բնակավայրում, ընդհանրապես Տավուշում չի լինելու նման արատավոր, անթույլատրելի… այն, ինչ իրականացվել է:Ովքեր են իրակացնում այդ ամենը՝ մենք տեսադաշտում ունենք անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվում»:

Լրագրողները հորդորեցին անուններ տալ՝ Օսիպյանը պատասխանեց, որ գործի հանգամանքներից ելնելով՝ անուններ չի տա. «Հիմնավորումները պետք է հստակ լինեն, որպեսզի նախաքննության ժամանակ չունենանք այն խնդիրները, որոնք երբեմն ունենում ենք»:

Հարցին՝ ասում եք՝ այլեւս ծառահատում թույլ չենք տալու, այսինքն, մինչեւ օրս թո՞ւյլ եք տվել՝ Օսիպյանն ի պատասխան վստահեցրեց, որ՝ ոչ. «Մենք պայքար ենք մղել ապօրինի ծառահատման դեմ, ունենք բազմաթիվ հարուցված գործեր, բերման ենթարկված, ուղղակի է՛լ ավելի սկզբունքային ենք լինելու, որովհետեւ ոչ միայն Տավուշին է վերաբերում, դա Հայաստանի հարստությունն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031