Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սպանությունը պատվիրված է, ունենք կատարող եւ պատվիրատու». Օսիպյանը՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության մասին

Հուլիս 24,2019 14:18

Ոստիկանությունը հեղափոխությունից հետո պարբերաբար քրեական հեղինակություններին բերման է ենթարկում, բայց, ըստ էության, դատելով իրավիճակից, ոստիկանությունը իրավիճակին չի տիրապետում, որովհետեւ մենք օրենքով գողի սպանության ականատես եղանք, բայց մինչ այժմ սպանություն կատարողի, պատվիրատուների մասին որեւէ բան չի հրապարակվում: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որը ասուլիս էր հրավիրել: Խոսքը մասնավորապես մասիվցի Անդիկի սպանության մասին է: Օսիպյանը նախ ասաց, որ համակարծիք չէ, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին. «Անգամ թվային տվյալներով պատկեր ներկայացրեցինք, որտեղ հաջողություններ ունենք: Լիարժեք տիրապետում է ոստիկանությունը: Բոլոր ոստիկանապետերի ժամանակ էլ եղել են նման դեպքեր եւ բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են: Հնարավոր չի հասարակությունից, մեր առօրյայից հանցագործությունները վերանան: Ինչ վերաբերում է կոնկրետ մատնանշած դեպքին, շուտով մենք հանրությանը կներկայացնենք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները: Դա չի նշանակում, որ ոստիկանությունը լռում է: Ոստիկանությունը լռում է՝ ելնելով իրավիճակից: Հանցագործության դեպքեր եւ տեսակներ կան, որոնք պահանջում են բացահայտման համար ժամանակ: Կոնկրետ երեկ մենք բացահայտել ենք բնակարանային գողության դեպք, որը կատարվել է 1997 թվականին, պատկերացնո՞ւմ եք: Յուրաքանչյուր դեպք ունի իր հասունացման շրջանը, իր բացահայտման պահը»:

Թե ինչու են բերման ենթարկում քրեական հեղինակություններին՝ Օսիպյանը պատասխանեց, որ ոստիկանությունը կանխարգելիչ աշխատանք է տանում, դա իր գործառույթն է:

Հարցին՝ չնայած փակագծերը չեք բացում, բայց կա՞ վարկած, թե ինչի՞ հիման վրա են սպանել մասիվցի Անդիկին, Օսիպյանը պատասխանեց. «Սպանությունը պատվիրված է, ունենք կատարող եւ պատվիրատու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031