ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր փոխնախարար Բագրատ Բադալյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ Արագածոտնի մարզում ծանոթացել է շահագործման հանձնված Մ1 – Կարմրաշեն – Ոսկեթաս – Զովասար ավտոճանապարհի 11.32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների որակին: Ճանապարհատվածի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2018 թ. մարտին, շահագործման է հանձնվել այս տարվա հուլիսին` 1 տարի երաշխիքով: Աշխատանքներն իրականացվել են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում:
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում գտնվող շուրջ 11.4 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածն անցնում է Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար համայնքներով՝ դրանք կապելով Մ1 միջպետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ: Վերականգնված ճանապարհից կօգտվեն նաև Ակունք և Գառնահովիտ համայնքները:
Նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է վերանորոգված ճանապարհատվածներում, տեղում ծանոթացել շինաշխատանքների որակին և պատասխանատուների հետ քննարկել վերականգման աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախարարը կարևորել է շահագործումից հետո ճանապարհին խնամքով վերաբերվելու և այն պահպանելու անհրաժեշտությունը:
Նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ոսկեթաս համայնքում, որտեղ նույնպես ծանոթացել է ավարտված աշխատանքներին: Փոխնախարար Բագրատ Բադալյանի տեղեկացմամբ՝ Ոսկեթասի դպրոցի մոտով անցնող ճանապարհահատվածի վրա ձեռնարկվել են երթևեկության անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ: Դպրոցի ղեկավարությունն իր գոհունակությունն է արտահայտել ճանապարհի որակի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, Մ1 – Կարմրաշեն – Ոսկեթաս – Զովասար վերականգնված ճանապարհատվածում իրականացվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, իջատեղերի և մուտքերի, կողնակների կառուցման աշխատանքներ, ճանապարհային նշանների և անվտանգության էլեմենտների տեղադրում, գծանշում, գյուղտեխնիկայիանցումներիկառուցում 4 տեղում: Կարմրաշեն և Ոսկեթաս համայնքներում փոխարինվել են գոյություն ունեցող քայքայված խմելու ջրագծերը:
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն