Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են որոշ ուժեր դուրս մնացել արտախորհրդարանական կոնսոլիդացիայից. «Հրապարակ»

Հուլիս 24,2019 13:23

ՀՀ-ում գործող արտախորհրդարանական ուժերից յոթը Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ օրերս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության տակ ստորագրել են ՀՅԴ-ն, «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, «Մեկ Հայաստան» կուսակցությունները, ՌԱԿ-ը։ Հայտարարության տեքստը բավականին կոշտ է։ Ամրագրել են, որ քաղաքական իշխանությունը ճնշում է գործադրում ԲԴԽ-ի վրա, փորձում ձեւավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան, դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը, ըստ հայտարարաթյուների, լծվել են նաեւ իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ։ Հայտարարության մասնակիցներն իշխող մեծամասնությունից պահանջում են հրաժարվել այս գործելաոճից, դիմում են հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, որ նա ուղերձով հանդես գա, եւ սպառնում են, որ եթե այսպես շարունակվի, կդիմեն կոնկրետ գործողությունների։ Հատկանշական է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք ուժեր այս հայտարարությանը չեն միացել, հատկապես խորհրդարանականները, որոնք նույնպես քննադատել են իշխանությունների՝ դատական իշխանության դեմ սկսած արշավը։ Առավել ուշագրավ է արտախորհրդարանական այլ ընդդիմադիրների բացակայությունը, հատկապես «Ժառանգության», որն ավելի վաղ էր խնդրի առնչությամբ հայտարարություն տարածել։

Ինչո՞ւ են շատերը դուրս մնացել արտախորհրդարանական այս կոնսոլիդացիայից՝ փորձեցինք պարզել մի քանիսի հետ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից միայն Տարոն Սիմոնյանի հետ հաջողվեց կապ հաստատել։ Պատգամավորը հաստատ չպնդեց, բայց իր տեղեկություններով՝ հանդիպում, հայտարարությանը միանալու առաջարկ չի եղել իրենց։ «Վերնագիրը կարդացի՝ լավն էր, բայց ամբողջ հայտարարությանը չեմ հասցրել ծանոթանալ»,– ասաց Սիմոնյանը, ով այս ընթացքում բազմիցս է քննադատել թե՛ ՍԴ-ի հարցում իշխող ուժի արտահայտած դիոքորոշումը, թե՛ վեթթինգի վերաբերյալ իշխանական պատկերացումները։ ԲՀԿ-ի հետ էլ, ըստ որոշ տեղե– կությունների, հանդիպում չի եղել։ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ

Գրիգորյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ երկու շաբաթ առաջ հանդիպում են ունեցել առավել լայն օրակարգով, քննարկել են նաեւ դատական իշխանության շուրջ ծավալվող գործընթացները։ Ասաց նաեւ, որ իրենց դիրքորոշումն էականորեն տարբերվում է ներկայացված հայտարարության տեքստից, իսկ հայտարարությանը միանալու պաշտոնական հրավեր չեն ստացել:

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031