Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Երևան իմ սեր» հիմնադրամն աշխատանքի է ընդունել զինհաշմանդամի

Հուլիս 24,2019 12:28

21-ամյա Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրին, որի մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ.-ի հունվարի 28-ին:

Այն իրականացնում է «Երևան իմ սեր» հիմնադրամը: Նպատակն է աջակցել ծառայության ընթացքում վիրավորված, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ և ընձեռել աշխատանք ունենալու հնարավորություն: «2017թ-ին Արցախում՝ Թալիշում, ծառայության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով կորցրեցի ձախ ձեռքիս թաթի հիմնական հատվածը: Հետո այդ ձեռքս անշարժացավ»,-ասել է Տիգրանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվելուն զուգահեռ, այս տարվա մարտից նա մասնակցել է  «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլին: Եռամսյա դասընթացի ընթացքում սովորել է լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ: «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի որոշմամբ, Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ աշխատանքի է ընդունվել «Երևան իմ սեր» հիմնադրամում: Հետագայում ընդգրկվելու է նաև զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերի աշխատանքային խմբում:

«Երևան իմ սեր» հիմնադրամը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլի արդյունքներն ամփոփելու և ծրագրի հետագա ընթացքի մասին մանրամասներ է ներկայացնելու աշնանը, քանի որ ծրագրին մասնակցած տղաների մի մասը բնակվում են մարզերում և այս պահին Երևանում չեն:

«Երևան իմ սեր» հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031