Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թովմասյանի շուրջ սկսված ստուգումները եւս նրանից «ազատվելու» սցենարներից մեկն է. «Ժողովուրդ»

Հուլիս 24,2019 12:16

Վերջին օրերին լրատվամիջոցներում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ ուսումնասիրություններ են սկսվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից նախկինում պաշտոնավարման շատ գործողությունների մասով: Խոսքս, օրինակ, նրա՝ արդարադատության նախարար աշխատած տարիներին է վերաբերում, Երբ, ըստ հրապարակումների, չարաշահումներ է թույլ տվել։ Երեկ էլ հրապարակումներ եղան այն մասին, որ իրավապահներն արդեն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները, երբ նա 2014-2017թթ. զբաղեցնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչեր են հայտնաբերվել Հրայր Թովմասյանի պաշտոնավարման տարիներին առնչվող։ Նա ոչինչ չմեկնաբանեց։ Մինչ այդ նշենք, որ կուլիսներում այլ կերպ են մեկնաբանում Թովմասյանի շուրջ սկսված ուսումնասիրությունները։ «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ իշխանությունները Բարձրագույն դատական խորհրդի օրինակով ցանկացել են նույն կերպ վարվել նաեւ ՍԴ-ի դեպքում, որպեսզի դատավորները հրաժարական տան, սակայն այդպես չեղավ: Եվ Թովմասյանի շուրջ սկսված ստուգումները եւս նրանից «ազատվելու» սցենարներից մեկն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031