Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի կալանավորված հացադուլավորները խնդրում են վարչապետին հանդիպել իրենց հետ, հակառակ դեպքում՝ կդիմեն նաև ջրադուլի

Հուլիս 24,2019 11:51
bant

Արդեն երրորդ օրն է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության 20 դատապարտյալ եւ կալանավորված անձ հացադուլի մեջ են։

Ինչպես մեզ տեղեկացրին նրանց հարազատները, երեկ հացադուլավորների հետ հանդիպել են Հայաստանում՝ ԻԻՀ-ի դեսպանատան պատասխանատուները։ Վերջիններս հորդորել են դադարեցնել հացադուլը եւ ժամանակ տալ, որպեսզի բարձրացված հարցերը քննարկեն պատկան մարմինների հետ։

Հիշեցնենք, որ հացադուլավորները պահանջում են՝ իրենց արտահանձնել Իրանին, միաժամանակ դժգոհ են, որ իրենց քրեական գործերը անհարկի ձգձգվում են քննչական կոմիտեի բաժանմունքներում։

Աշխատակիցների հորդորից հետո հացադուլը դադարեցրել է 2 դատապարտյալ, 18 հոգի շարունակում է հացադուլը։ Միաժամանակ նրանք դիմումներ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Հացադուլավորները պաշտոնյաներին խնդրում են հանդիպել իրենց, տեղում հարցերը քննարկելու համար, իսկ հակառակ դեպքում կդիմեն նաեւ ջրադուլի։

Ի դեպ, հացադուլի մասին դատապարտյալների հարազատները տեղեկացրել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031