Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է գողանան, քան սպանեն». Ոստիկանությունն ամփոփում է հաշվետու ժամանակաշրջանը

Հուլիս 24,2019 11:53

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ամփոփիչ մամուլի ասուլիսն էր: ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նախ ներկայացրեց վիճակագրությունը: Ըստ այդմ, հանցագործությունների թվաքանակն աճել է 9 տոկոսով, ինչը պայմանավորված է գողությունների աճով եւ հատկապես ոչ մեծ ծանրության գողությունների թվի աճով:

Ղուկասյանն ասաց, որ նախորդ տարվանից բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության հետ կապված, քաղաքացիները չեն խուսափում դիմել ոստիկանության: Սա աննախադեպ երեւույթ է: Աճել են նաեւ այն դեպքերը, որոնք կատարվել են նախկին տարիներին, բայց արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում:

Համաներմամբ ազատ արձակված 658 անձանցից 178-ը համաներումից հետո կրկին հանցագործություն է արել: Օսիպյանը հավելեց, որ ադարադատության նախարարի տվյալներով, բացի համաներումից, 1248 կալանավոր ՔԿՀ-ներում ավելի քիչ է եղել, քան նախորդ տարիներին, հետեւաբար, նրանք նույնպես դրսում են եղել ու «միացել» համաներմամբ ազատ արձակվածներին:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 35-ով, թմրամիջոցների մաքսանենգ ճանապարհով անցկացման դեպքերն են հիմնականում: Աճել է նաեւ ծանր հանցագործությունների թիվը 253-ով, ինչը պայմանավորված է բնակարանային գողությունների ու կաշառքի դեպքերով:

Աճել են սպանության եւ սպանության փորձերի, գողության, ավազակության, խարդախության, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը: Նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված, այդ թվում՝ բռնաբարության, յուրացման կամ վատնման, կողոպուտի դեպքերը:

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնից ցուցանիշը տեղափոխվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժին: Ոստիկանությունը սա դրական համարեց, քանի որ Սահմանադրությամբ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, Ղուկասյանի խոսքով՝ «կոպիտ ասած՝ ավելի լավ է գողանան, քան՝ սպանեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031