Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել արդարադատության փոխնախարարը. «Հրապարակ»

Հուլիս 24,2019 11:41

Արդարադատության՝ 28-ը հազիվ բոլորած նախարար Ռուստամ Բադասյանը (լուսանկարում) նախարարի պաշտոնում աշխատանքը սկսեց փոխնախարար Տիգրան Խաչիկյանին ազատելուց, որը, ի դեպ, նախարարի ուսանողական ընկերներից է եւ ՔՊ-ի կադրային բանկից էր նշանակվել՝ 3 ամիս առաջ։ Մենք փորձեցինք Տիգրան Խաչիկյանից մեկ անգամ էլ ճշտել՝ ինչո՞ւ իրեն ազատեցին աշխատանքից։ «Բադասյանն ասաց, որ ցանկանում է իր թիմով աշխատել»։ Միայն դա՞, այլ պատճառաբանություններ՝ աշխատանքի հետ կապված, չե՞ն եղել։ «Ոչ, որեւէ այլ՝ մասնագիտական, մարդկային չափորոշիչ չի վկայակոչվել։ Այդ 3 ամիսների ընթացթում ես ակտիվ աշխատում էի, գտնում, որ առաջնահերթ բարեփոխումներ պետք է տեղի ունենան քրեակատարողական հիմնարկներում, չհայտարարված այցերի պրակտիկան մտցրեցի, ինչը չափազանց արդյունավետ գործիք է՝ օպերատիվ վիճակին տեղում ծանոթանալու, արձանագրելու, լուծում տալու համար… հնարավոր է՝ իմ ակտիվությունն ընդունելի չէր իրենց համար, ու եթե անկեղծ, ես եւս ընդունելի չէի համարում մեր համատեղ աշխատանքը՝ արժեհամակարգերի տարբերություն կար»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031