Լողի Հայաստանի հավաքականը շարունակում է մասնակցել Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնությանը: Երեկ Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում 0.50.26 արդյունքով սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ եւ 122 մասնակիցների մեջ զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը: Ընդ որում, դեռեւս պատանի Արթուրը զիջել է միայն տարիքով իրենից մեծերին:
Մեր լողորդները՝ Անի Պողոսյան, Վարսենիկ Մանուչարյան, Արթուր Բարսեղյան, Վահան Մխիթարյան, Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ են սահմանել նաեւ 4×100 մետր խառը փոխանցալողում՝ արձանագրելով 4.19.30 արդյունք, ինչը աշխարհի առաջնությունում 35-րդ ցուցանիշն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ