Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանցվել են բրուցելյոզով հիվանդ 143 և 60 գլուխ կենդանիներ

Հուլիս 23,2019 21:01

Պարզաբանում 2 ֆերմեր Տիգրան Եղոյանի կողմից ներկայացված տվյալների վերաբերյալ

Ս/թ հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆերմեր Տիգրան Եղոյանի կողմից ներկայացված տվյալները Վայոց ձոր մարզում տարածված բրուցելյոզ հիվանդության վերաբերյալ բացարձակապես անհիմն են և իրականությունից հեռու:

Ներկայացնում ենք փաստացի իրավիճակը առ 22.07.2019թ դրությամբ:

Վայոց ձորի մարզում բրուցելյոզով հիվանդ կենդանիներ են հայտնաբերվել Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի մեկ ընտանիքում:

Քարագլուխ համայնքում՝ մարզի համապատասխան կառույցների ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոնի, «Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից փետրվար-մարտ ամիսներից սկսված կատարվել են կենդանիների արյան նմուշների փորձաքննություններ՝ բրուցելյոզ հիվանդության նկատմամբ:

Տիգրան Եղոյանի հայտարարությունը, որ մարզի մանր եղջրավոր կենդանիների 50-60 տոկոսը հիվանդ են բրուցելյոզով, անհիմն է:

22.07.2019թ դրությամբ մարզում ստուգվել են 14800 գլուխ մանր եղջրավոր և 9690 գլուխ խոշոր եղջրավոր կենդանիներ:

Քարագլուխ և Գնիշիկ գյուղերում ստուգումների արդյունքում գրանցվել է բրուցելյոզով հիվանդ՝ համապատասխանաբար 143 և 60 գլուխ կենդանիներ, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (148000 գլուխ) 1.3 տոկոսը: Նշված հիվանդ կենդանիների թիվը չի սպառնում մարզում անասնաբուծության հետագա զարգացմանը:

Ինչ վերաբերում է Մարտունու շուկայում վաճառվող կենդանիներին, տեղեկացնենք, որ շուկան գտնվում է Վայոց ձորի տարածքից դուրս և  չի հանդիսանում Վայոց ձորի մարզի վերահսկողության տարածք: Իսկ  կենդանիները ցանկացած շուկա կամ այլ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է համայնքային անասնաբուժի կողմից տրված համապատասխան ուղեկցող փաստաթուղթ:

Ի պատասխան  Տ. Եղոյանի հայտարարության, որ Քարագլուխ համայնքում բրուցելյոզով հիվանդ են 38 քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է, փաստացի տվյալներով Քարագլուխ գյուղում հիվանդ են երեք անձ:

Բրուցելյոզ հիվանդության դեմ հակաանասնահամաճարակային իրավիճակը վերահսկվում է մարզպետի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոնի, «Անասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնների կողմից, որոնց կատարած աշխատանքները ներկայացվել են նախորդ՝ «Վայոց ձորի մարզում կենդանիների և մարդկանց բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի աշխատանքներն իրականացվում են մարզային իշխանությունների անմիջական հսկողության ներքո» նյութում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031