2019թ. առաջին ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է և գերազանցել վերջին տասը տարիների ցուցանիշը: Այս մասին ասվում է Գայդարի ինստիտուտի հետազոտության մեջ:
Մասնավորապես, նշվում է, որ 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին ներգաղթյալների թիվը Ռուսաստանում կազմել է 98 հազար մարդ, ինչը 42%-ով ավելին է, քան 2018թ. ապրիլին (57.1 հազար):
Ամենաշատը ավելացել է Հայաստանից և Ուկրաինայից ժամանող ներգաղթյալների թիվը: Ընդհակառակը, Բելառուսից և Մոլդովայից ներգաղթյալների թիվը կրճատվել է:
2019թ. հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանում եղել է 4.4 մլն աշխատանքային միգրանտ՝ 0.2 մլն-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ընդ որում, նրանց 97%-ը ԱՊՀ երկրներից է:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ