Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր որակի համագործակցություն ծավալելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով կնպաստենք հայ-բրիտանական բազմոլորտ փոխգործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահի ուղերձում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ