Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չանտեսենք, որ հակառակորդը եւս մտահոգվելու բան ունի». Արծրուն Հովհաննիսյան

Հուլիս 23,2019 19:07

«Եթե մեր բնակավայրերն ու ճանապարհները գտնվում են խոցելիության գոտում, ապա հաշվի առնենք, որ դա երկկողմանի է: Եթե Х թվով ՀՀ ճանապարհներ եւ բնակավայրեր հասանելի են ադրբեջանական զինուժի համար, ապա հայկական հողմի համար հասանելի են Ադրբեջանի 2Х քանակի  բնակավայրեր եւ ճանապարհներ»,-«Օրբելի» վերլուծական կենտրոնում այսօր «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրերս հակառակորդը կրակոց էր արձակել Վայոց ձորի մարզի Երփին գյուղի վրա: «Եթե մենք ունենք մոտ երեք տասնյակ այդպիսի բնակավայր, ապա իրենք ունեն մոտ 60 այդպիսի բնակավայր եւ եռակի շատ բնակչություն: Չանտեսենք, որ հակառակորդը եւս մտահոգվելու բան ունի»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031