Լրահոս
Օրվա լրահոսը

«Հումանիտար ծրագրերը պետք է տեղում նպաստեն խաղաղության ամրապնդմանը». Աննա Նաղդալյան

Հուլիս 23,2019 18:25

«Խոսքը կողմերի տարածքում պահվող` կալանքի մեջ գտնվողների հարազատների փոխայցելությունների, լրագրողական այցերի, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հրադադարի ամրապնդման մասին է»,-«Օրբելի» վերլուծական կենտրոնում այսօր «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով հարցին, թե Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հումանիտար ինչ ծրագրերի իրականացման մասին է խոսքը, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերոնշյալի մասին քննարկումները շարունակվել են նաեւ վերջին՝ վաշինգթոնյան հանդիպման ժամանակ. «Համանախագահները որոշակի առաջարկներ են արել, որոնք դեռ պետք է դիտարկման ենթարկվեն: Մեր խնդիրն այն է, որ այդ հումանիտար ծրագրերը լինեն արժանահավատ եւ տեղում նպաստեն խաղաղության ամրապնդմանը, այլապես դրանք որպես նոր քարոզչական գործիք ներդնելը մեզ պետք չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031