Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանին փորձաքննող հանձնաժողովի կազմում ընդգրկվել են անձինք, որոնք այդ փորձագիտական հիմնարկի կազմից չեն». Դատավոր Մարտիրոսյան

Հուլիս 23,2019 17:41

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին դատավորը երկու ժամ ժամանակ տվեց, որ Մանվել Գրիգորյանին հետազոտած բժիշկն իր աշխատանքային ստաժի մասին հավաստող փաստաթղթերը ներկայացնի դատարան:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը այսօր էլ չէր եկել նիստին, իսկ նրան հետազոտելու համար փորձագետներ էին հրավիրվել: Երկու ժամը լրացավ, բժշկուհին՝ Լուսինե Մամիկոնյանը չեկավ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց՝ քանի որ ողջամիտ ժամկետում պիտի դատարանը գործը քննի, չի կարող անընդհատ նիստը հետաձգել: Նա կարդաց դատարանին հասցեագրված, դատաբժշկական գիտագործնական կենտրոնից ուղարկված գրությունը եւ ասաց. «Փաստորեն, Մանվել Գրիգորյանին փորձաքննող հանձնաժողովի կազմում ընդգրկվել են անձինք, որոնք այդ փորձագիտական հիմնարկի կազմից չեն: Այսինքն, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի բժիշկ Հեքիմյանն օրինակ, այդ կազմից չէ, նաեւ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալը: Խնդրում են այդ անձանց եւս հրավիրել դատարան ու քննարկել նրանց փորձագետ նշանակելու հարցը»:

Դատավորը հորդորեց հաջորդ նիստին ապահովել փորձագետների մասնակցությունը՝ իրենց մասնագիտական հմտությունները հավաստող փաստաթղթերով:

Պաշտպանական կողմը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված փաստաթղթեր ներկայացրեց դատարան, դատավորը դրանք ուղարկեց փորձագիտական հանձնաժողով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031