«Հայկական կողմի համար առաջնայինն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են: Մյուս կողմից, Արցախը պետք է լիարժեք ձայնի իրավունք ունենա հակամարտության կարգավորման գործընթացում: Դա մեզ համար գործնական դիրքորոշում է, քանի որ Արցախը հակամարտության հիմնական սուբյեկտն է եւ սեփականության զգացում պետք է ունենա գործընթացի հանդեպ»,-«Օրբելի» վերլուծական կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակի բնորոշմամբ՝ ՀՀ-ի առաջնահերթություններն են Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ դրանից բխող կարգավիճակը. «Հայկական կողմը չի հավատում, որ առաջնագծում լարվածության եւ այլատյացության-հայատյացության պայմաններում հնարավոր է բանակցել: Մի ձեռքով բանակցելը, իսկ մյուսով կրակելն անհնար է հայկական կողմի դեպքում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/437941903602013/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ