«Ակնհայտ է, որ 1-1,5 տարի՝ չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, որոնք չի կարելի դասական սրացումներ անվանել, սահմանին հիմնականում իրավիճակը կայուն է»,-«Օրբելի» վերլուծական կենտրոնում այսօր «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին միտումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ համեմատաբար հանգիստ ժամանակահատվածը հայկական կողմի համար կարեւոր է ու թույլ է տալիս զբաղվել մարտական պատրաստության գործընթացներով:
«Միաժամանակ տեսնում ենք Ադրբեջանի զորավարժությունների ինտենսիվացում, որին ուղեկցում են սպառազինությունների ձեռքբերումը, հռետորաբանությունը: Մյուս կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հռետորաբանության նվազումն ակնհայտ է: Մենք էլ շարունակում ենք կարծել, որ մեր զինված ուժերի մարտունակության բարձրացումը լավագույն երաշխիքն է խաղաղության պահպանման»,-համոզմունք հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել՝ «բանակցեք, թե չէ կկրակենք»…Եթե բանակցում ենք, ուրեմն բանակցում ենք, եթե կրակում ենք, ձեզանից լավ եւ ձեզանից շուտ կարող ենք կրակել, բայց առաջնահերթ նախընտրում ենք բանակցել»,-նշեց Հովհաննիսյանը, ապա հավելեց,-«Ադրբեջանը պատերազմի սանձազերծման մենաշնորհ այլեւս չունի: Հայկական կողմը եւս դրա իրավասությունն ունի, ոչ մեկ Ադրբեջանին իրավունք չի տվել խոսել պատերազմի մասին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1182422005273652/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ