Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

Հուլիս 23,2019 16:45

Հուլիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2019 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին ներկա էր նաև, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի Հանրապետության ռազմական գերատեչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են լրիվ ծավալով և, մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, առաջընթաց ապահովել մարտական պատրաստության և զորքերի կենսագործունեության մյուս բոլոր ուղղություններով:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային մյուս ելույթները, որոնց ընթացքում բանակի հրամանատարի տեղակալներն ու առանձին ոլորտների պատասխանատուներն անդրադարձ են կատարել ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին, առանձին խոսվել է հունիսի 17-ից 20-ը զորքերի ներգրավմամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին, նշվել են այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները, որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում:

Բանախոսները նշել են, որ չնայած տպավորիչ արդյունքներին, որոնց շնորհիվ զգալիորեն աճել է մեր երկրի պաշտպանական ներուժն ու կատարելագործվել հակառակորդին զսպելու մեխանիզմները, այնուամենայնիվ քիչ չեն նաև անելիքները, ուստի բարեփոխումների հաջորդ շրջափուլի կենսագործման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են պլանավորվում` հաջորդ կիսամյակում դրանք կյանքի կոչելու համար:

Վերջում բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակն ու ռազմական խորհրդի աշխատանքները ամփոփել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարը: Գնահատելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված համալիր աշխատանքները՝ բանակի հրամանատարը անդրադարձել է նաև առաջիկա ուսումնաշրջանի հիմնական խնդիրներին և, ըստ այդմ, համապատասխան պաշտոնատար անձանց տվել հանձնարարականներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031