Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետը նոր պաշտո՞ն է ստացել

Հուլիս 23,2019 16:25

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Արդարադատության նախարարի հրամանով` քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի տեղակալ է նշանակվել արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը, որը մինչ այդ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ի պետն էր։

Վահե Պապոյան

Այսօր ՔԿԾ կայքից բացակայում է նաեւ առաջին տեղակալ, տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Մանուկ Միքայելյանի մասին տեղեկությունը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա փոխարեն նշանակվել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինն այսօր տարածել է հետեւյալ պարզաբանումը. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե իբր քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» է սկսվել, և քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ազատվում է նախկին կադրերից։

Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա, իսկ այդ մասին լուրերը մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։

Նշենք նաև, որ քրեակատարողական ծառայությունում, ինչպես և ցանկացած այլ մարմնում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախկինում ևս իրականացվել են զբաղեցրած պաշտոններից ազատումներ, նոր նշանակումներ, ինչպես նաև՝ փոխատեղումներ։

Միաժամանակ հավելենք, որ ներկայումս քրեակատարողական ծառայությունում իրականացվող իրավակազմակերպական բարեփոխումների համատեքստում նույնպես, որպես բնականոն գործընթաց, ապահովվելու է համակարգի կադրային ռեսուրսի համապատասխանեցումը կառավարության ոլորտային քաղաքականության հիմնական գերակա ուղղություններով  ներկայացվող համապատասխան պահանջներին, որի շրջանակներում, բնականաբար, կատարվելու են կադրային տեղաշարժի վերոհիշյալ գործընթացները, ինչն իր հերթին հանդիսանում է ցանկացած պետական մարմնի գործունեության բնականոն վիճակ և միտված է լինելու համակարգը համալրել բացառապես պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական և աշխատանքային ունակությունները բավարարող անձանցով, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերից ու դրսևորումներից զերծ կադրերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031