Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզային ոստիկանության աշխատակիցներին ներկայացրեց Տավուշի մարզային նորանշանակ վարչության պետ, գնդապետ Արմեն Գասպարյանին։
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր խոսքում նշեց, որ համոզված է՝ այն խնդիրները, որոնք դրված են ոստիկանության առջև, պարոն Գասպարյանը կկատարի Տավուշի մարզում։
-Ես վստահ եմ, որ Տավուշի մարզպետը նույնպես ունի կամք, մեծ ցանկություն, պատրաստակամ է աջակցել ոստիկանությանը։ Անօրինական ցանկացած դրսևորումների դեմ պետք է միասին պայքար մղենք,- ասաց Վալերի Օսիպյանը։
Ոստիկանապետն անդրադարձավ նաև վերջին օրերին Իջևանում կատարվող իրադարձություններին և Արմեն Գասպարյանին տվեց հանձնարարականներ։
Կարդացեք նաև
Մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորեց և բարի երթ ցանկացավ Տավուշի մարզային վարչության պետին։
-Ես որպես մարզի ղեկավար, իմացեք, որ ամեն վայրկյան կանգնած եմ ձեր թիկունքին և՛ պրոֆեսիոնալիզմի, և՛ սկզբունքայնության դրսևորման հարցում։ Մենք պետք է մինչև վերջ տանենք մեր սկսած գործը, որի արդյունքում այն գաղափարական փոփոխությունը և այն ոգևորությունը, որն այսօր ունի մեր ժողովուրդը, յուրաքանչյուր քաղաքացու կողմից դառնա իրական կյանք, կենսաձև, վարքագիծ,- ասաց Հայկ Չոբանյանը։
Տավուշի մարզպետարանի հաղորդագրություն