«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ՀՀ վարչապետին ներկայացրել է հանրագիր, որում մատնանշել են կառավարության մի շարք խնդիրներ և բացթողումներ: Հանրագրում ասվում է, որ ՀՀ բոլոր մարզպետների, Պետական եկամուտների կոմիտեի և քաղաքապետարանի՝ 2018 թվականին հատկացված պարգևավճարները չեն բխում ՀՀ օրենսդրությունից և իրավական տրամաբանությունից։
Այս մասին նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ, իրավաբան Մասիս Մելքոնյանը: Հանրագիրը վերլուծել է 3 ուղղություն՝ պարգևավճարների օրինականության հարցը, կադրային քաղաքականության ձևավորման և տեղեկատվության ստացման խնդիրը և անձնական տվյալների տրամադրման խոչընդոտները:
«Խախտվել են կոնկրետ Պետական պաշտոնների և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի 22-րդ հոդվածը, Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածը և Անձնական տվյալների մասին օրենքի 3-րդ հոդվածը: Հաճախ պետական մարմինները, տեղեկատվություն չտրամադրելու պատրվակով, թաքնվում են օրենսդրական երկիմաստ կարգավորումների հետևում: Այս ընթացքում առնչվել ենք պետական մարմինների հետ, որտեղ հիմնականում հասարակության պահանջներին արձագանքում են ոչ օրենքով կարգավորված եղանակներով, իսկ ՊԵԿ-ը չի պահպանում հրապարակայնության և թափանցիկության սկզբունքը: Հասարակության համար նրանց գործելաոճը հասանելի չէ, իսկ գրավոր ձևով խուսափում են տեղեկատվություն տրամադրել»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում