Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանը մեղմացնում է կացության իրավունք տրամադրելու կարգը

Հուլիս 23,2019 14:58

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են մեղմացնել միգրացիոն քաղաքականությունը և հնարավորություն տալ պարզեցված կարգով ժամանակավոր կացություն ստանալ ավելի լայն շրջանակի մարդկանց։ Միաժամանակ, ժամանակավոր կացության համար հայտի վերանայման ժամկետը կկրճատվի` վեց ամիս դառնալով չորս ամիս, իսկ կացությունը` անժամկետ։

Նման օրինագիծ նախապատրաստվել է Ռուսաստանի կառավարության կողմից, Պետդուման նախատեսում է երրորդ ընթերցմամբ այն քննարկել հուլիսի 23-ին։

Մասնավորապես, օրինագիծը կտարածվի այն մարդկանց վրա, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, Ուկրաինայի քաղաքացի են և Ռուսաստանում ունեն փախստականի կարգավիճակ։ Բացի այդ, այդ շրջանակում կներառվեն այն մարդիկ, որոնք մշտական բնակության են տեղափոխվում Ռուսաստան՝ տեղափոխման գործընթացի կանոնակարգման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակներում. վերջինիս մեջ ներառված են նաև Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը:

Քանի որ կացության իրավունքը դառնալու է անժամկետ, կառավարությունն առաջարկում է ավելացնել դրա տրամադրման պետական տուրքը՝ 3500 ռուբլուց հասցնելով մինչև 5000 ռուբլու:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031