Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու է արձակուրդ եկած 19 ամյա զինծառայողը հրաժարվում վերադառնալ ծառայության. քննություն է կատարվել

Հուլիս 23,2019 14:45

Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն, որը զորամասից ստացած օրինական արձակուրդի ժամկետից լրանալուց հետո հրաժարվել էր վերադառնալ ծառայության, այս պահին գտնվում է Կանազի հոսպիտալում:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Հունիսի 30-ին լրացել է նրա արձակուրդի ժամկետը, և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, իր կյանքին վերջ:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ին հայտնեց, որ կատարվել են ե՛ւ բժշկական հետազոտություններ, ե՛ւ Ռազմական ոստիկանությունն է զինծառայողի հայտարարության հիմքով քննություն կատարել. «Առողջական որոշակի խնդիրներ կան, թե դա վաղուց է եղել, նոր է ձեռք բերվել, չեմ կարող ասել»:

Մեր հարցին՝ Ռազմական ոստիկանությունն ինչ է պարզել, զինծառայողի նկատմամբ ծառայության ընթացքում ճնշումներ եղել են, թե՝ ոչ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց՝ չի տիրապետում տեղեկատվությանը:

Զինծառայողի հարազատների հետ զրուցել է նաեւ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, նա մեզ հետ զրույցում պատմեց. «Նրանք ասացին՝ տղան իրենց հետ չի կիսվել, թե ինչն է նման հայտարարության պատճառը: Տղան գտնվում է Կանազի հոսպիտալում՝ բժիշկների հսկողության ներքո: Կարծում եմ՝ ծնողները շատ ճիշտ էին արել, որ հենց միանգամից Արտակարգ իրավիճակների նախարարություն էին դիմել, դա բավականին արդյունավետ էր զինվորի համար, որ այս նախարարության միջոցով տեղեկությունը հայտնեց ու ճիշտ մոտեցում էր, որ նրան տեղափոխեցին հոսպիտալ: Ես կարծում եմ, որ եթե դիմեին Պաշտպանության նախարարություն, ավելի կոպիտ կարձագանքեին, որովհետեւ, ի սկզբանե, Պաշտպանության նախարարությունը զինվորների նկատմամբ սիմուլյանտ կամ խիստ մոտեցում ունի: Ավելի ճիշտ կլիներ, որ ՊՆ-ն այնպիսի մոտեցում ունենար, որ զինվորները վստահեին ու իրենց դիմեին, այլ ոչ թե այլ նախարարությունների, սա զինվորների նկատմամբ ոչ ճիշտ մոտեցումից ու ավելորդ խստությունից է, երբ զինվորներն ունենում են հոգեբանական խնդիրներ ու կարիք ունեն, որ իրենց լսեն, բայց Պաշտպանության նախարարությունը չունի այդ պրակտիկան »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031