Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի դատին ներկայացել է նրան հետազոտած բժիշկը՝ Հանրապետական հիվանդանոցից

Հուլիս 23,2019 13:53

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն է (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան):

Մանվել Գրիգորյանը դարձյալ չէր կարողացել մասնակցել նիստին՝ ելնելով առողջական վիճակից: Բայց դատական նիստին ներկայացել էր փորձագետ  «Արմենիա» բժշկական կենտրոնից: Փորձագետը Լուսինե Մամիկոնյանն էր՝ Հանրապետական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ, 18 տարվա աշխատանքային ստաժ ունի: Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանին հետազոտել է այս տարվա փետրվարին. «Բազմաթիվ հետազոտություններ ենք կատարել»: Դատավորը հարցրեց՝ ազգակցական կապ Մանվել Գրիգորյանի հետ չունի՞, բժիշկը վստահեցրեց, որ ոչ. «Ծանոթ էլ չենք եղել»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին որոշվել էր՝ Մանվել Գրիգորյանը պետք է բժշկական փորձաքննության ենթարկվի ու թույլատրվել է, որ փորձաքննությանը ներկա լինեն նաեւ մեղադրող կողմն ու պաշտպանության կողմը: Հիշեցնենք, որ փորձաքննությանը մասնակցելու են նաեւ օտարերկրացի փորձագետներ:

Դատախազը պահանջեց, որ բժշկուհին ներկայացնի իր ստաժի մասին հավաստող փաստաթղթեր, որպեսզի եթե ուզենա բացարկ հայտնել այդ փորձագետին, հիմք ունենա: Դատավորը հայտարարեց 2 ժամ ընդմիջում՝ այդ փաստաթղթերը բերելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031