Այսօր լրանում է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 26-ամյակը։ Սա լավագույն առիթն է շնորհավորելու բոլոր դիվանագետներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպես նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում մեր հանրապետության մշտական ներկայացուցչությունների դիվանագետներին, ում ներկայումս վստահված է իրականացնել այս պատասխանատու առաքելությունը։
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է իր հետևողական գործունեությունը արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, արտերկրում Արցախի դրական վարկանիշի ամրապնդման և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության շարունակական հզորացման ուղղությամբ։
Մասիս ՄԱՅԼԻԼՅԱՆ
Արցախի արտգործնախարար
Կարդացեք նաև
https://www.facebook.com/MasisMayilian/photos/a.477567732312433/2398103030258884/?type=3&theater