Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը երեք ամսվա տարբերությամբ՝ ԿԲ-ն 1,3 տոկոսով ավելացրել է այս տարվա տնտեսական աճի՝ ինչպես նվազագույն, այնպես էլ՝ առավելագույն ակնկալիքը. «168 ժամ»

Հուլիս 23,2019 13:30

Կենտրոնական բանկը (ԿԲ) չափազանց լավատես է Հայաստանի տնտեսության նկատմամբ։ Նույնիսկ ավելի լավատես, քան կարող է իրեն թույլ տալ կառավարությունը։

Ինչպես հայտնի է, կառավարության սպասելիքներն այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ 5 տոկոսի սահմաններում են։ Մինչդեռ Կենտրոնական բանկը սպասում է անհամեմատ ավելի բարձր՝ ընդհուպ մինչև 7,4 տոկոս աճ։ Վերջին ամիսներին տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները կամ պաշտոնական վիճակագրության արձանագրած ցուցանիշները հավանաբար այնքան են ոգևորել ԿԲ–ին, որ այն բավական կտրուկ վերանայել է տնտեսական աճի նախորդ կանխատեսումը։

Ընդամենը մի քանի ամիս առաջ Կենտրոնական դրամատունը Հայաստանում սպասում էր ՀՆԱ 4,6-6,1 տոկոս ավելացում։ Վերջին վերանայումից հետո այս տարվա համար կանխատեսվել է 5,9-7,4 տոկոս տնտեսական աճ։

Տարօրինակ է, որ Կենտրոնական բանկը նույնպիսի լավատեսություն չունի Հայաստանի տնտեսության միջնաժամկետ հեռանկարների առումով։ Կանխատեսումները հիմնականում մնացել են անփոփոխ։

Ընդամենը երեք ամսվա տարբերությամբ՝ ԿԲ-ն 1,3 տոկոսով ավելացրել է այս տարվա տնտեսական աճի՝ ինչպես նվազագույն, այնպես էլ՝ առավելագույն ակնկալիքը։ Առաջին եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ սպասելիքները տատանվում էին 4,6-6,1 տոկոսի միջակայքում։

Իհարկե, այս ցուցանիշները հազիվ թե վերջնական լինեն։ Դրանք հավանաբար դեռ շատ կփոխվեն, բայց ի՞նչն է այստեղ հետաքրքիր, այդպիսի կարճ ժամանակահատվածի կտրվածքով սովորաբար նման կտրուկ վերանայումներ չեն արվում։ Դա նշանակում է, որ կամ նախորդ կանխատեսումը բավարար հիմնավորված չի եղել, կամ տնտեսության մեջ վերջին երեք ամիսներին նույնքան կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։

Կտրուկ փոփոխություններ տնտեսության մեջ, իհարկե, չկան կամ դրանք առնվազն տեսանելի չեն, բացի այն, որ պաշտոնական վիճակագրությամբ տնտեսությունը բարձր տեմպերով առաջ է գնում։ Ըստ էության, դրա վրա էլ հիմնվել է Կենտրոնական բանկը՝ կառուցելով ապագա կանխատեսումները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031