Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնրադ Զաշտովտ. Ֆինանսական աջակցությունը ԵՄ-ի կողմից ընդլայնվում է՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ներկայացրած հավակնությունները. «168 ժամ»

Հուլիս 23,2019 13:06

«168 ժամը» եվրոպացի փորձագետների հետ քննարկեց, թե որքանով է կայուն այն նոր մակարդակը, որը կա ՀՀ-ԵՄ աջակցության ծրագրերի ծավալների հարցում, ինչով է պայմանավորված ծավալների էական ավելացումը, և ապագայում ինչից է կախված լինելու աջակցության այս մակարդակի պահպանումը, շարունակական ավելացումը։

Լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Եվրոպական միությունը աջակցություն է տրամադրում կոնկրետ աշխատանք իրականացնելու համար։ Ըստ նրա, ՀՀ նոր իշխանությունները ԵՄ-ին բավականին հավակնոտ բարեփոխումների փաթեթ են ներկայացրել, առաջարկել են մեծացնել ֆինանսական աջակցությունը բարեփոխումները մի քանի ոլորտներում իրականացնելու համար, և դա դրական արձագանք է ստացել հետհեղափոխական շրջանում մի քանի դրական տեղաշարժերից հետո։

Հայտարարված բարեփոխումները, նրա խոսքով, այն ոլորտներն են, որոնցում Հայաստանն ու ԵՄ-ն ավանդաբար համագործակցել են։ «Կոնկրետ արդարադատության ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Սրանք եղել են առաջնահերթ բարեփոխման ոլորտներ։ Ներկայումս, որքան ես հասկանում եմ, ֆինանսավորումը միայն այս հարցերին չի վերաբերում, այլ ընդհանուր առմամբ այն ոլորտներին, որոնցում կար ֆինանսական աջակցություն ԵՄ-ի կողմից, ընդլայնվում է՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ներկայացրած հավակնությունները։ Եվ այդ ֆինանսական աջակցությունը Հայաստանին տրամադրվելու է շատ տարբեր գործիքների ու ծրագրերի միջոցով, որոնք ընդհանուր առմամբ միասին վերցված մեծ գումար կկազմեն, ինչը բավարար կլինի իսկապես բարեփոխումներ իրականացնելու համար։ Ինչպես դեսպանն ասաց, այս փուլի համար ԵՄ-ն հիմնվել է ՀՀ կառավարության ցույց տված մի քանի արդյունքների վրա, որոնցից առաջինն ընտրություններն են, և ԵՄ– ն արձագանքեց այդ առաջընթացին՝ տրամադրելով հետագա ժողովրդավարական առաջընթացի համար աջակցություն։

Բայց հետագան էլ կախված է լինելու նրանից, թե ինչպես կիրացվեն այս ռեսուրսները, ինչպես կիրականացվեն հայտարարված բարեփոխումները, ինչ ծավալով և արագությամբ։ Այս հարցում ԵՄ-ն բավականին ճկուն քաղաքականություն է վարում և անընդհատ մոնիտորինգի է ենթարկում բոլոր ծրագրերի իրականացումը, ծախսը, արդյունքները։ Մյուս տարի գուցեև չլինի այնքան, ինչպես այս տարի, կամ լինի ավելի շատ։ ԵՄ դեսպանը բավականին պարզ է խոսում, նա նշում է, որ պլանները պետք է մշակեն ՀՀ իշխանությունները, իսկ ԵՄ-ն կաջակցի։ Բայց իրադարձությունները Վրաստանում, Ուկրաինայում ցույց են տալիս, որ, եթե կան դրական արդյունքներ, ապա ֆինանսավորումը գոնե պահպանվում է։ ԵՄ-ի համար այս ոչ այնքան կայուն փուլում ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն»,– ասաց նա։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031