Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետության ապագայի եւ կառավարության գործառույթների հարցի շուրջ իշխանությունների եւ ժողովրդի պատկերացումների միջեւ որոշակի ճեղքվածք կա. «Հայկական ժամանակ»

Հուլիս 23,2019 12:29

Վարչապետի մարզային այցերն ու քաղաքացիների հետ հանդիպումների ընդհանուր մթնոլորտը հուշում են, որ թեեւ ընդհանուր առմամբ ժողովրդի լավատեսությունն ու դրական ակնկալիքները պահպանվում են, այնուամենայնիվ սոցիալական լարվածության որոշակի աճ կա, որն էլ վարպետորեն ուռճացնում են ընդդիմադիր քարոզչամիջոցները։ Դա նրանց հաջողվում է, որովհետեւ պետության ապագայի եւ կառավարության գործառույթների հարցի շուրջ իշխանությունների եւ ժողովրդի պատկերացումների միջեւ որոշակի ճեղքվածք կա։

Խոսքն այն մասին չէ, որ «իշխանությունները կտրվել են ժողովրդից», թեեւ առանձին դեպքերում դա էլ կա՝ իշխանական տարբեր օղակներում քիչ չեն «դրսերում» կրթություն ստացած ու վարժ անգլերեն խոսող երիտասարդները, ովքեր որեւէ մարզում առկա որեւէ կոնկրետ պրոբլեմի մասին լսելով՝ իսկույն համացանցով փնտրում են այդ թեմայով որեւէ միջազգային սեմինար՝ ասենք, Նորվեգիայում կամ Արգենտինայում, որպեսզի անմիջապես գնան տեղում «միջազգային փորձն ուսումնասիրելու»։ Սա դեռ մի կողմ թողնենք։

Խոսքն այն մասին է, թե որը պիտի լինի կառավարության հիմնական գործը՝ եթե ուզում ենք նորմալ պետություն ունենալ, եւ որն է կառավարության առաջնահերթ անելիքն՝ ըստ ժողովրդի։ Հիմնական ճեղքվածքը հենց այս հարցում է ժողովրդի մի զգայի խավի կարծիքով՝ «էս իշխանությունները մենակ հավայի խոսում են, պիտի գործարաններ բացեն», «Հայաստանը սաղ-սաղ Մոսկվայի կեսի կեսն ա, էս ժողովրդին պահելը ի՞նչ մի դժվար գործ ա», «էդքան օգնությունը որ գալըմ ա հըմի պտի սաղըս աղավարի աբրեինք», «հերիք ա մենակ ձեր մասին մտածեք, մի քիչ էլ ժողովրդին լավ նայեք» եւ այլն։ Բողոքներն էլ, բնականաբար, համապատասխանում են այդ պատկերացումներին. «աշխատավարձերը ցածր են», «սաղըս վարկերի տակ ենք», «թողեք ծառ կտրենք (ձուկ բոնենք), մի ձեւ յոլա գնանք», «օրենքը ո՞րըս ա, այ ախպեր, տունը հաց չկա», եւ այսպես շարունակ։

Ընդ որում, խնդիրն այն չէ՝ արդարացվա՞ծ են այս դժգոհությունները, թե ոչ, խնդիրն այն է, թե որքանո՞վ է արդարացի կառավարության առջեւ այդպիսի պահանջներ դնելը։ Որովհետեւ այդ տրամաբանությամբ ստացվում է, որ կառավարությունը պիտի մասնավոր ընկերություններին ստիպի մի քանի անգամ բարձրացնել աշխատավարձերը, հետո պիտի բանկերին ստիպի զրոյացնել վարկերը, հետո էլ թույլ տա խախտել ցանկացած օրենք, որովհետեւ տանը հաց չկա։ Իսկ եթե մասնավոր ընկերությունները չհամաձայնվեն մի քանի անգամ բարձրացնել աշխատավարձերն ու գերադասեն փակել բիզնեսները՝ կառավարությունը երեւի պիտի նրանց մի լավ ծեծի, եթե բանկերը չհամաձայնվեն զրոյացնել վարկերը՝ երեւի բանկիրներին պիտի փռել ասֆալտին, իսկ բանկերի ունեցվածքը խլել եւ բաժանել ժողովրդին… Սա՞ է տրամաբանությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031