2017 թվականին Երեւան քաղաքի Աբովյան 1/1 հասցեում բացված «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն բավականին մեծ գումարներ ստանալով պետությունից եւ մասնավոր բարերարներից՝ այսօր դադարեցրել է գործունեությունը ու անհետացել, ոչ ոք չգիտի, թե ուր են տիկնիկների թանկարժեք հավաքածուները։
Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի բարձր հովանու ներքո բացված պատկերասրահն Աբովյան 1/1 հասցեում պահելու համար ամսական վարձակալությամբ վճարել է 1 միլիոն 164 հազար դրամ։ Պատկերասրահը հավաքածուներ է ստացել տարբեր կոլեկցիոներներից, բազմաթիվ ներդրումներ են կատարվել, սակայն հայտնի չէ, թե պատկերասրահը որ հասցեում է եւ արդյո՞ք շարունակում է գործունեությունը։
«Տիկնիկների պատկերասրահ»–ի պաշտոնական բացումը եղել է 2017 թվականի մարտի 21– ին՝ տիկնիկագործի միջազգային օրը։ Պատկերասրահը բացվել է պետության եւ մասնավորի համագործակցությամբ։ Բացման օրը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը վստահաբար հայտնել է, որ այն շուտով կհամալրվի նոր հավաքածուներով, եւ հնարավոր է՝ շրջագայի մարզերում եւ արտերկրում։
Մարզերում եւ արտերկրում շրջագայել պատկերասրահը թերեւս չհասցրեց, բայց բացվելուց անմիջապես հետո գտնվեցին մարդիկ, որոնք իրենց հավաքածուները տրամադրեցին պատկերասրահին եւ նվիրատվություններ արեցին։
Կարդացեք նաև
Շատ շուտով ԱՄՆ-ից Ալիս Նավասարդյանի 100 տիկնիկները հայտնվեցին պատկերասրահում, ապա պատկերասրահին ժամանակավոր հանձնվեց եւս 160 տիկնիկ, բայց այս անգամ՝ այլ անձանց կողմից։ Կարճ ժամանակ անց գտնվեցին ամերիկացի բարերարներ։ Ներդրվեց մոտ 60 հազար ԱՄՆ դոլար։
ԱՂՈՒՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում