Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս արտահայտությունները վիրավորական են իջեւանցիների եւ կոնկրետ՝ ցուցարարների համար. «Հրապարակ»

Հուլիս 23,2019 11:55

Իջեւանյան դեպքերը խախտել են հայաստանյան հասարակության անդորրը. այն անջրպետ է առաջացրել իջեւանցիների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ա՛յն իջեւանցիների, որոնք հեղափոխության օրերին իրենց բանուգործը թողել՝ եկել– լցվել էին մայրաքաղաք՝ սատարելու իրենց իջեւանցուն։ Նրանցից շատերը գիշեր-ցերեկ չէին հեռանում Հանրապետության հրապարակից, այնտեղ ունեին իրենց հատուկ տարածքը, ամենուր հետեւում-հսկում էին Փաշինյանին, որ հանկարծ նրա անվտանգությանը որեւէ բան չսպառնա։ Այսօր բարիկադների տարբեր կողմերում են հայտնվել իջեւաևցիներն ու նրանց կողմից սիրված-պաշտված վարչապետը։

Ինչպես բոլոր անհաջողություններում ու անցանկալի իրավիճակներում, այս անգամ էլ Փաշինյանը փորձում է կատարվածի մեջ ինչ-որ մութ ուժերից մեղավորներ մատնանշել։ Մի դեպքում դրանք Սերժն ու Քոչարյանն էին, հետո՝ ԱԺ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ական պատգամավորները, օլիգարխները, այնուհետեւ դատարաններն էին խանգարում երկրի զարգացմանը։ Իսկ երբ այլեւս կոնկրետ մարդ չմնաց, որին հնարավոր է մեղադրել իրենց խանգարելու մեջ, սկսեց ինչ-որ անորոշ սեւազգեստ մարդկանց մատնանշել, որոնք խանգարում են իր հեղափոխական թիմին։

Իջեւանյան սկանդալից հետո էլ վարչապետը զերծ չմնաց անհայտ ու կասկածելի մարդկանց մեղադրելու ու թիրախավորելու գայթակղությունից։ «Ես չեմ բացառում, որ այս գործողությունները նաեւ, այսպես ասած, թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, ովքեր անխուսափելիորեն կրելու են քրեական պատասխանատվություն»,– ասաց նա կառավարության նիստի ժամանակ։ Այս անգամ էլ կոնկրետ անուններ չտվեց։

Անուններ չտվեց նաեւ ԱԱԾ տնօրենը՝ պահպանելով խորհրդավորությունը։ Միգուցե անուններ ընդհանրապես չհնչեն, քանի որ, գուցե, դրանք չկան էլ։ Իսկ օրերս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակվեց հարցազրույց Փաշինյանի եղբորորդու՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ, որտեղ նա ցուցարարների մասին ասում է, որ հարբած են եղել։ Իսկ ըստ Փաշինյանի, դրանք նաեւ աշխատելու ցանկություն չունեցողներն են. «Մարզպետը բազմիցս հայտարարել է, որ մոտ 200 հոգու աշխատատեղ կա ճանապարհաշինակաև ընկերություններում՝ 8-15 հազար դրամ օրական աշխատավարձով։ Այսօր առավոտյան աղբավերամշակման ընկերության տնօրենն էր ինձ զանգահարել եւ ասում էր, որ 20 աշխատատեղի խնդիր ունեն եւ չեն կարողանում աշխատող գտնել, խնդրում էր, որպեսզի օգնեմ իրեն, եւ տեղեկացրեց, որ եթե չկարողանանք Իջեւանում գտնել, հնարավոր է Երեւանից աշխատողներ բերեն։ Այսինքն՝ այո՛, աշխատատեղեր կան, բայց աշխատելու ցանկություն ունեցողներ չկան»։ Այս արտահայտությունները, բնականաբար, վիրավորական են իջեւանցիների եւ կոնկրետ՝ ցուցարարների համար։

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    ԵՒ իհարկե տիկին (օրիօ՞րդ) Նաիրա Վանյանը հայտնություն է ստացել, որ այդ արտահայտությունները վիրավորական են Իջևանցիները համար, մասնավորապես ցուցարարների համար։ Իսկ որ յություբից հայտնի երիտասարդը, ով մարզպետին մուտիլովշչիկ էր հռչակում, այդ նույն տղային լրագրողը հարցնում է 10 000-ով աշխատատեղ կա, նա պատասխանում է թե,- ես տաս հազարով ոնց ընտանիք պահեմ,- շատերի համար վիրավորական չի? Երևանի տաքսիստները օրը տաս հազարի համար շատ երջանիկ կլինեին։
    Բայց դե հասկանալի է, տիկին(օրիօ՞րդը) նպատակ է հետապնդում սլաքներն ուղղել վարչապետի վրա։ Հետաքրքիր է, մեր հարգելի լրագրողն ինչքա՞ն է օրական հաշվարկով ստանում։ Իր համար վիրավորական չէ՞, որ կիսափսլնքոտ երիտասարդը տասհազար դրամը քիչ է համարում։
    Չէ, լրագրողի գործն էլ գործ չի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031