Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Փոխնախարար Լենա Նանուշյան. «ErevanRide ծրագիրը խթանում է առողջ ապրելակերպը, եւ առողջապահության նախարարությունը դա ողջունում է»

Հուլիս 23,2019 10:39

YerevanRide ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ողջունելով ծրագիրը՝ կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորեց հեծանիվ վարելիս անպայման սաղավարտ կրել:

Aravot.am-ի հետ զրույցում փոխնախարարն ասաց. «Ես ինքս հեծանիվ վարում եմ եւ ամեն անգամ ընտանիքով քաղաքից դուրս գնալիս անպայման վարձում ու վարում ենք: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, որը այլ նպատակներից` խցանումներից խուսափելուց, մեքենաների կայանումների եւ այլ խնդիրներից զատ, նաեւ ուղղված է առողջ ապրելակերպի խթանմանը եւ ֆիզիկական ակտիվությանը երեւանցիների շրջանում, ինչը առողջապահության նախարարությունը միանշանակ ողջունում է: Մյուս կողմից, սա նաեւ օդի մաքրություն է. հեծանիվ որքան շատ օգտագործեն, Երեւանի օդային ավազանն այնքան մաքուր կլինի:

Բայց միեւնույն ժամանակ պետք է նաեւ մտածել, թե ինչպես կանխել հնարավոր վատ հետեւանքները: Այս պարագայում ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է անպայման ապահովել սաղավարտներով, որպեսզի ճանապարհային տրավմատիզմի ավելացում չունենանք: Մենք կազմակերպիչների եւ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ որոշ հարցերի շուրջ զրուցել ենք, որոնց ուղղությամբ իրենք կմտածեն եւ որոշ անհրաժեշտ քայլեր պետք է անեն:

Խնդիրը միայն սաղավարտների մեջ չէ՝ շատերը հեծանիվ վատ են վարում, հեծանվային ուղիները շատ քիչ են Երեւանում: Այստեղ ոստիկանությունն էլ անելիքներ ունի: Պոտենցյալ հեծանվորդներին նաեւ պետք է որոշակի գիտելիքներ եւ հմտություններ սովորեցնել: Առողջապահության նախարարությունն էլ իր հնարավորությունների շրջանակներում այդ խնդիրների շուրջ աշխատելու է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031