Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկրի ղեկավարը պետք է հասկանա մարդկանց վիճակը և մարդկանց դժգոհությունները մինչև վերջ լսելու համար ունենա զսպվածություն. Գագիկ Համբարյան. «Փաստ»

Հուլիս 23,2019 10:55

Հասարակություն-իշխանություն կապը, նախկինից տարբերվող վարքագիծն ու նոր դրսևորումները վերլուծելու ճանապարհը քաղաքագետ Գագիկ Համբարյանին ավելի վաղ ժամանակահատված տարավ, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր գործիչ էր: «Երբ պարոն Փաշինյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, մշտապես քննադատության էր ենթարկում իշխանություններին հասարակությունից կտրված լինելու համար:

Քննադատում էր հատկապես Սերժ Սարգսյանին: Ասում էր, որ նախկին իշխանությունները բացարձակ չեն տիրապետում իրավիճակին, չգիտեն, թե հասարակության տրամադրություններն ինչպիսին են: Քննադատում էր, որ շրջում էին բազմաթիվ թիկնապահներով ու ժողովրդի հանդեպ իրենց կոպիտ պահում: Ժողովուրդն իր հերթին ուրախությամբ էր ընդունում Ն. Փաշինյանի այդ ելույթները: Այսպես կոչված՝ թավշյա հեղափոխության ժամանակ հասարակության մի ստվար զանգված կանգնեց Ն. Փաշինյանի կողքին հենց նրա համար, որ նաև վերոնշյալ խնդիրները չլինեն, որ դրանք արագ լուծում ստանան»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ նախորդ իշխանություններն ապրում էին իրենց ստեղծած աշխարհում:

«Չէին պատկերացնում, թե հասարակության մեջ ի՞նչ տրամադրություններ կան իրենց նկատմամբ, թե հասարակությունն ինչպե՞ս է գնահատում իրենց կողմից իրականացվող կառավարումը:

Այդուհանդերձ, եթե նախկին իշխանություններին հասարակությունից կտրվելու համար բավականին երկար ժամանակ «պահանջվեց», ապա ներկայիս իշխանություններին դրա համար շատ ավելի քիչ ժամանակ էր պետք: Այն, ինչը տեղի ունեցավ ՀՀԿ-ի հետ տարիների ընթացքում, այս իշխանության պարագայում շատ ավելի արագ տեղի ունեցավ: Այդ համատեքստում կարող ենք արձանագրել հենց այն փաստը, որ պարոն Փաշինյանը շատ արագ մոռացավ իր խոստումները, և շատ արագ սկսեց կրկնօրինակել Սերժ Սարգսյանի վարքագիծը, ինչը գոնե Գյումրիում տեսանելի էր: Մարդիկ կհիշեն, երբ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում մի կնոջ ասել էր, որ «եկել ու իրենց տոնը փչացնում է»:

Սերժ Սարգսյանն այդ խոսքի համար խիստ քննադատության ենթարկվեց:

Պարոն Փաշինյանը գրեթե նույն բանն արեց Գյումրիում. արձագանքելով մի կնոջ հարցի՝ ասաց, որ դրա համար չեն հավաքվել: Խնդիրն այն է, որ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից: Այս քայլերով Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն «թագավորացնում» է Սերժ Սարգսյանի վարքագիծը: Այդ վարքագծի տրամաբանությամբ՝ հասարակության հետ այլ կերպ վարվել հնարավոր չէ: Մեծ հաշվով՝ վարքագիծը նույն է: Այսինքն, իրենք նյարդայնանում են հասարակության մի ստվար հատվածի վարքագծից՝ հասկանալով, որ, այո, շատ դեպքերում, հաշվի առնելով մարդկանց ծայրահեղ, սարսափելի վատ սոցիալական վիճակը, նրանք կարող են նաև թեմայից շեղվող հարց տալ:

Այդուհանդերձ, առավել ևս երկրի ղեկավարը պետք է հասկանա մարդկանց վիճակը և մարդկանց դժգոհությունները մինչև վերջ լսելու համար ունենա զսպվածություն»,-նկատում է մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իշխանական ,,կոստյումը,,զսպաշապիկ ՝ նրա մեջ մտնելով միայն որոշակի շարժումներ և գործողություններ կարող ես կատարել՝Փաշինյանին մի մեղադրեք….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031