Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր իշխանությունների նման այսօրվա «հեղափոխականներն» էլ կամաց-կամաց բռնում են հասարակությունից կտրվելու ճանապարհը. «Իրատես»

Հուլիս 23,2019 09:45

Բոլոր իշխանությունների նման այսօրվա «հեղափոխականներն» էլ կամաց-կամաց բռնում են հասարակությունից կտրվելու ճանապարհը։ Եվ ինչպես բոլորը, վերջիններս էլ համառորեն պնդում են, թե նման բան չկա։

Բայց այս իշխանությունը, ի տարբերություն նախորդների, մեկ առանձնահատկություն ունի՝ առանձնակի հակակրանք ու անհանդուրժող վերաբերմունք իր տեսակետին դեմ արտահայտվողների նկատմամբ։ Չի ընդունվում ոչ մի քննադատություն, քննադատեցիր, ուրեմն նախկին ռեժիմի սպասարկու ես, հակահեղափոխական։ Այսինքն, իրականությունը չեն ուզում տեսնել։

Այս իշխանության «բացառիկության» ապացույցն է նաև այն, որ երբևէ հանրությունն այսքան երկար աչք չի փակել իշխանության սայթաքումների, ձախողումների վրա, ու, ցավոք, Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հենց այդպես էլ պիտի լինի, չէ՞ որ ինքն ու իր թիմն են հեղափոխություն արել, և ուրեմն մենք՝ հպարտ քաղաքացիներս, ապրում ենք արդեն երջանիկ երկրում։

Այո, այն ինչ կար մի պահ, որ Փաշինյանը մարդկանց համոզել էր, թե կախարդական փայտիկ ունի, որ թալանչիներից մինչև վերջին կոպեկը հետ է վերադարձնելու, որ ներդրումների ու ներգաղթի մեծ հոսք է լինելու։ Մարդիկ հավատացել էին։ Ոմանք շարունակում են հավատալ, բայց արագ տեմպերով մեծանում է հիասթափվածների թիվը, իսկ սա չնկատելը նշանակում է դժգոհների բանակը համալրել։

Այսօր ի՞նչ է անում բացարձակ մեծամասնություն ունեցող իշխանական խմբակցությունը։ Նախորդ ամիսների աշխատանքը ցույց տվեց, որ երիտասարդները, որ պետք է լի լինեին գաղափարներով, մտքերով, չէ՞ որ հենց այդպիսի Հայաստանի մասին է ամեն օր խոսում այդ ուժի առաջնորդը, սեփական նախաձեռնությունների առումով սնանկ է։ Քվեարկում է միայն Փաշինյանի հրահանգով, մեկ-մեկ էլ հրապարակային այնպիսի ելույթներ են ունենում, որ հանրությունն ամիսներ շարունակ նրանց մտքի «գոհարներից» է խոսում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031