Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում դատական բարեփոխումների գործընթացին: Դեսպանի խոսքերով՝ քննարկվում է կամ երկարաժամկետ բյուջետային աջակցության տարբերակը՝ մի քանի տարի ծրագրով, կամ կարճաժամկետ ֆինանսական աջակցության տարբերակը: Միաժամանակ նա հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին չի պարտադրում դատական ռեֆորմի որևէ մոդել:
Հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը դատական ռեֆորմ իրականացնելու ֆինանսական աջակցության տեսանկյունից ակնկալիք է արտահայտել՝ կապված դատավորների բարձր աշխատավարձի հետ: Նա շաբաթներ առաջ հայտարարել է, որ եվրոպական գործընկերներին առաջարկել են օգնել աշխատավարձային վճարումների ֆինանսական օժանդակության հարցում՝ դիտարկելով բարձր աշխատավարձը դատական անկախության երաշխիքներից մեկը:
Արդյո՞ք Պյոտր Սվիտալսկին խոսելով օժանդակության պատրաստակամության մասին, նկատի ունի հենց այդ հանգամանքը: Մյուս կողմից, եթե նա խոսում է որևէ մոդել չպարտադրելու մասին, արդյո՞ք նկատի ունի, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել առանց, այսպես ասած, իր մոդելային պատկերացումները պարտադրելու:
Սա իրապես լուրջ խնդիր է երկու առումով: Նախ, երբ խոսում ենք Հայաստանում անկախ արդարադատության մասին, ապա դա պետք է ենթադրի ոչ միայն Հայաստանի գործադիր և օրենսդիր, կամ որևէ իշխանությունից անկախ, այլ նաև որևէ միջազգային սուբյեկտից անկախ դատական համակարգ: Ըստ այդմ, եթե Հայաստանի դատական համակարգը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց լինի եվրոպական որևէ պայմանի ենթակայության ներքո, ապա սա ոչ միայն դատական, այլ ընդհանրապես նաև քաղաքական լրջագույն խնդիր է նոր Հայաստանի համար, որը շղթայական ազդեցությամբ բերելու է խորքային ռեգիոնալ և աշխարհաքաղաքական խնդիրների, այդ թվում նաև Եվրամիության կամ առնվազն ԵՄ մի շարք կարևոր պետությունների համար:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում