Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանում, ինչպես նախկին իշխանություններից մնացած շատ ծրագրեր, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը նույնպես առկախվեց. «Իրատես»

Հուլիս 23,2019 08:37

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ), որը մրցութային կարգով ֆինանսական աջակցություն էր տրամադրում երիտասարդ գիտնականների միջազգային գործուղումների, նյութերի և սարքերի ձեռքբերման, գիտական դպրոցների և նման միջոցառումների կազմակերպման համար, ինչպես նաև խրախուսում էր ազդեցության գործակցով պարբերականներում հոդվածների տպագրությունը, շուրջ մեկ տարի է դադարեցրել է իր գործունեությունը։

ԵԳԱԾ գործունեության վերսկսման հարցով գիտնականները դիմել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն խնդիրը դեռևս չի լուծվել:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել էր 2012 թ. հուլիսի 1-ից։ Այն իրականացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով (հիմնադրամն ընդամենը գումար փոխանցող խողովակ էր)։ ԵԳԱԾ-ն ֆեյսբուքյան էջում մի քանի օր առաջ հայտարարել էր. «Հարգելի երիտասարդ գիտնականներ, այժմ, կապված որոշ բարդությունների հետ, ԵԳԱԾ-ն որևէ ծրագրի համար գումար չի տրամադրում: Ցավում ենք»։

Նոր Հայաստանում, ինչպես նախկին իշխանություններից մնացած շատ ծրագրեր, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը նույնպես առկախվեց։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031