1961 թվականին էկրան բարձրացավ Միխայիլ Ռոմի «Մեկ տարվա 9 օրը» կինոդրաման, որը ցնցող տպավորություն թողեց խորհրդային հանդիսատեսի վրա: Պատճառը ոչ միայն ռեժիսորի եւ դերասանների վարպետությունն էր, այլեւ իրադարձությունների եւ մարդկանց հանդեպ «նորարարական» մոտեցումը. «պարզվեց», որ խորհրդային երկրում ապրում են կենդանի մարդիկ՝ իրենց կրքերով եւ ներքին հակասություններով՝ դա խրուշչովյան ձնհալի «բացահայտումներից» մեկն էր: Ֆիլմի ավարտին Իլյան (Սմոկտունովսկու մարմնավորած կերպարը) ոգեւորված ընկերոջ՝ Գուսեւի (Բատալովի կերպարի) անձնազոհությամբ, բացականչում է՝ «Եթե ամբո~ղջ մարդկությունը բաղկացած լիներ Գուսեւներից…»: Վերջինս դրան հակադարձում է. «Քեզ նորից պակասում է հումորի զգացողությունը: Դու միայն պատկերացրու՝ երեք միլիարդ Գուսեւներ՝ սեւ, սպիտակ, դեղին…»: Իմաստը պարզ է՝ չկա ստանդարտ, չկա միակ օրինակելի եւ ճիշտ կերպարը, հարստությունը բազմազանության մեջ է:
Անցել է գրեթե 60 տարի, որն իմ ողջ կյանքի տեւողությունն է: Բայց մարդիկ շարունակում են հավատալ ստանդարտներին՝ առօրյա կենցաղում, բիզնեսում, արվեստում, քաղաքականության մեջ: Միլիարդավոր մարդիկ աշխարհում եւ, մասնավորապես, հարյուր հազարավոր հայեր պարբերաբար կրկնում են, որ ինչ-որ երեւույթ կամ մարդ ՊԵՏՔ է լինի այսպիսին եւ չպիտի լինի այնպիսին: Օրինակ, կինը, տղամարդը, հայը, ճաշատեսակը՝ ցանկացած բան պարտավոր է ունենալ որոշակի ստանդարտ հատկանիշներ, հակառակ դեպքում նա տղամարդ չի, կին չի, հայ չի, ուտելիք չի:
Դե, հիմա պատկերացրեք, որ 7 միլիարդ մարդ օժտված է միեւնույն հոգեբանական, բարոյական եւ ֆիզիկական հատկանիշներով՝ դա կլիներ մոլորակի վերջը: Կյանքը պարզապես կանգ կառներ, որովհետեւ եթե ինչ-որ բան ստեղծվում է աշխարհում, ապա դա առաջանում է տարբերությունների, հակասությունների, տարբեր բեւեռների շփման միջոցով:
Պատկերացրեք նաեւ, որ Հայաստանում կա մեկ կուսակցություն, հնչում է միայն մի ժանրի երաժշտություն, իսկ տներում եւ սննդի օբյեկտներում պատրաստում են բացառապես խորոված եւ քյաբաբ: Կամ՝ բոլոր լրատվամիջոցներն արտահայտեին միայն մեկ տեսակետ: Ի դեպ, զարմանում եմ, երբ ինձնից 30 տարի երիտասարդ քաղաքացիները ԶԼՄ-ների առջեւ դնում են նույն պահանջները, որոնք 1970-ականներին սիրում էին կրկնել ԽՄԿԿ պատմության դասախոսները՝ «թերթը պետք է լինի ոչ միայն կոլեկտիվ քարոզիչ, այլեւ կոլեկտիվ կազմակերպիչ»: Չնայած եթե կան մարդիկ, որոնց այդպիսի՛ ԶԼՄ-ներ են պետք, դա էլ խնդիր չի. կարեւոր է, որ դրանք լինեն տարբեր:
Կարդացեք նաև
Բազմազանությունը, հանդուրժողական վերաբերմունքը քեզնից տարբերվող մտածելակերպի եւ ապրելակերպի հանդեպ, ռասիզմի, սեքսիզմի եւ ցանկացած այլ խտրականության մերժումը ինքնանպատակ չեն: Դա զարգացման եւ առաջխաղացման հիմնական նախապայմանն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բազմազանությունը, հանդուրժողական վերաբերմունքը քեզնից տարբերվող մտածելակերպի եւ ապրելակերպի հանդեպ, ռասիզմի, սեքսիզմի եւ ցանկացած այլ խտրականության մերժումը ինքնանպատակ չեն: Դա զարգացման եւ առաջխաղացման հիմնական նախապայմանն է:
Եւ այդ նախապայմանը Հայաստանում՝ Եւրոպայի ամենահետամնաց ու կղերամիտ երկրում, չի բավարարվում: Մեր հասարակության 95%-ը կրոնական մտածելակերպ ունի, այսինքն՝ հավատում է հին հրեական ծիծաղաշարժ հեքիաթներին, հիանում է նախնադարյան ռասիզմով, սեքսիզմով եւ աստվածաշնչյան խտրականության այլ գլուխգործոցներով, 83%-ը հավատում է ճակատագրին ու բախտագուշակներին, 59%-ը՝ «չար աչքի» զորությանը…
Խնձորի ու տանձի միջեւ կան ընդհանուր հատկանիշներ, դա մրգի ընդհանուր հատկանիշներն են, բայց կան նաեւ տարբերություններ, որով խնձորը տարբերվում է տանձից, այսինքն՝ խնձորը ՊԵՏՔ է լինի այսպիսին, իսկ տանձը ՊԵՏՔ է լինի այնպիսին, իսկ եթե ինչ որ խնձոր ուզում է տանձ երեւալ, դա այլասերված խնձոր է՝ ինչպե՞ս կարող է խնձորի գենով ու գնով տանձ լինել ու դեռ առողջ տանձերն էլ պետք է հանդուրժողական վերաբերմունք ցույց տան շեղված խնձորի նկատմամբ, ուրիշ բան, որ շեղված խնձորների շեղվածության պատճառները պետք է ուսումնասիրել ու կանխարգելել նման շեղումները ու շեղվածներին էլ հոգատարությամբ ու համբերատարությամբ բուժել, որ խնձորը հպարտանա իր խնձոր լինելով ու չմտածի, որ տանձից էժան է, ուրեմն ինքը բանի պետք չի: Խնձորն ու տանձը որպես միրգ հենց իրենց մրգային բազմազանությամբ են մեզ զարգացում ապահովում, եթե միայն խնձոր լիներ կամ միայն տանձ կամ միայն խորոված կամ միայն.. ու նման բաներ, այ սա հետադիմում կլիներ: