Երեկ՝ հուլիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ի նկատմամբ, ով կասկածվում է հուլիսի 18-ին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, 13-ամյա Արփինե Գ.-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վարդան Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն 800 հազար դրամ գրավի դիմաց նրան դատարանից ազատ է արձակել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի էր ենթարկել 13-ամյա Արփինե Գևորգյանին։
Կարդացեք նաև
Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել էր։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ shamshyan.com-ի կայքում: