Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում աղբի մեջ պայթուցիկ են գցել․ աղբատարի վարորդը կորցրել է ձեռքի մատները

Հուլիս 22,2019 21:12

Երեկ երեկոյան ժամը 22․00-ին, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս՝ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աղբատարի վարորդ, 44-ամյա Արմեն Խանոյանը անզգուշությամբ վերցրել է աղբի մեջ գտնվող իրը՝ չմտածելով, որ այն կարող է պայթուցիկ լինել։ Վարորդը կորցրել է ձեռքի երկու մատները։ Դեպքը տեղի է ունեցել Կոշտոյան փողոցում։

Գյումրու համայնքային բյուջետային հիմնարկի կոմունալ ծառայության տնօրենի ժ/պ Վարդգես Սամսոնյանն Aravot.am-ին ասաց․ «Արմեն Խանոյանը մեզ մոտ աշխատում է 2016 թվականից, շատ լավ աշխատող է, պարտաճանաչ, կարելի է անզգուշություն դիտարկել մեր վարորդի կողմից․ աղբի միջից հանել է իրը՝ չգիտակցելով, որ գլխի հատվածում պայթուցիկ է, ձեռքի մեջ տրաքել է»։

Հարցին՝ մի՞թե աղբատարի վարորդներն այդքան ուշ ժամի են աշխատում, Վարդգես Սամսոնյանն ասաց․ «4-5 օր է՝ որոշակի ընտանեկան հարցեր ուներ՝ խնդրում էր երեկոյան ժամը 20․00-ից դուրս գալ աշխատանքի։ Թե հիմա ո՞վ է պայթուցիկը գցել աղբամանի մեջ, նախաքննական պրոցեսի մեջ է, իրավապահ մարմինները կփորձեն բացահայտել»։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ վարորդը ստացել է աջ դաստակի պայթյունային վնասվածք, 4-րդ, 5-րդ մատների անդամահատում, իրանի կետային վնասումներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031