Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է

Հուլիս 22,2019 19:45

Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: «Այս տարվա ընթացքում հրդեհների թիվը բավականին աճել է հատկապես խոտածածկ տարածքներում: 2017 թվականի առաջին կիսամյակում ունեցել ենք 1887 գրանցված հրդեհներ 2018թ-ին 1702, ապա 2019 թ-ին առաջին կիսամյակում ունեցել ենք 3554 հրդեհ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականի հունիս ամսին ունեցել ենք 1701 հրդեհ, որը 3.6 անգամ բարձր է նախորդ տարիների ցուցանիշից: §Երևանում ոռոգման համակարգի ակտիվ օգտագործման և գերխոնավացման շնորհիվ հրդեհների թիվը պետք է նվազեր, բայց մենք ունեցանք այլ պատկեր¦:

Ըստ նրա՝ բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը այս տարի անհամեմատ աճել է. «2017 թվականի առաջին կիսամյակին ունեցել ենք 585 դեպք 2018-ին 540, իսկ 2019-ին 2104, այսինքն 1364-ով ավելացել է բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը, որը բավականին լուրջ ցուցանիշ է»:

Անդրադառնալով բուսածածկ տարածքներում այրված մակերեսին ՓԾ տնօրենի տեղակալը նշեց, որ 2017 թվականին ունեցել ենք 1064 հեկտար, 2018թվականին՝ 737, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում 4245 հեկտար:

Վրեժ Գաբրիելյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ մեր քաղաքացիներն ունեն շրջակա միջավայրի նկատմամբ որոշակի անտարբերություն, չեն պահպանում հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հաճախ հրդեհների որոշ մասը մարդկային գործոնի հետևանք է: Եթե ժամանակին Երևան համայնքի համապատասխան պատասխանատուները իրականացնեն ոռոգման աշխատանքներ հրդեհների թիվը կնվազի:

Անդրադառնալով Ծիեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բռնկված հրդեհի դեպքին նշեց, որ բավականին մեծ խոտածածկ տարածք ենք կորցնում և քաղաքի համար դա լուրջ նշանակություն ունի: «Նախկինում երբ այդ տարածքը Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ էր գտնվում ակտիվ կերպով ոռոգվում էր, իսկ այսօր այն չի ոռոգվում:Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր որով յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ երբ օգտվում է զովասուն տարածքներից պետք է չստեղծի հրդեհավտանգ իրավիճակ»:

Վրեժ Գաբրիելյանը հորդորեց քաղաքացիներին ավելի ուշադիր լինել շրջակա միջավայրի, կանաչ տարածքների նկատմամբ և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031