«Արմավիր» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության կալանավորված ու դատապարտված 20 մարդ անժամկետ հացադուլ են հայտարարել։ Այս մասին ասաց խմբագրություն զանգահարած Ակբար Բահանեսը։
Վերջինիս խոսքով՝ նրանք ոչ թե դժգոհ են ՔԿՀ-ից, այլ բողոքում են «քննչականում երկար քննվող գործերից»: Մի մասն էլ պահանջում է իրենց արտահանձնել Իրան։ Դատապարտյալի խոսքով՝ խնդրին տեղյակ է նաեւ Հայաստանում Իրանի դեսպանը, սակայն դեռ ոչ մի քայլ չի արվել։ «Մարդ կա՝ դատվել է 13 կամ 17 տարի, մի 5-6 տարի ստեղ են։ Իրենք արդեն պիտի Պարսկաստանում նստած լինեին»,-ասաց Ակբար Բահանեսը։
Նրա խոսքով՝ հեռավորությունը խնդիր է, շատերի հարազատները չեն կարող գալ Հայաստան՝ տեսակցության։ «Մեկը շաքարախտ է, ներվերը լավ չի, միզապարկում ուռուցք ունի։ Հիմա որ Պարսկաստան լինեի, իրեն կազատեին էդ շատ հիվանդություններով»,-ասաց ազգությամբ պարսիկ դատապարտյալը։
Նա նշեց նաեւ, որ իրենք հարազատներին տեղյակ են պահել հացադուլի մասին, որպեսզի հացադուլի մասին տեղյակ պահեն դեսպանին։
Կարդացեք նաև
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ