Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը պիտի ճանապարհ գտնի՝ զրոյացնելու մեր քաղաքացիների մինչև 10 000 դոլարը չգերազանցող վարկերը. Սամվել Ֆարմանյան

Հուլիս 22,2019 19:07

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեզանում շատ է խոսվում «տնտեսական հեղափոխության» մասին։ Իշխանության կողմից կիրառվող տերմինի վիճելիությունը մի կողմ դրած՝ դրա բովանդակությունը պարզ է. մարդիկ պիտի լավ ապրեն, իսկ լավ ապրելու համար պիտի տնտեսությունը զարգանա, իսկ որպեսզի տնտեսությունը զարգանա, հնարավորինս մեծ թվով մարդիկ պիտի մասնակցեն ազգային հարստության ստեղծմանը։ Իշխանությունը այս ամենը ձևակերպել է որպես ներառական տնտեսական աճի մոդել՝ այն (զուտ անունը, բայց ոչ՝ բովանդակությունը) փոխառելով մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուի հանրահայտ աշխատությունից։

Հարցը, որ ինձ մոտ տրամաբանորեն առաջանում է՝ հետևյալն է։ Ինչպե՞ս կարող են մարդիկ՝ գյուղում ու քաղաքում, որոնք ամբողջ ամիս ընտանիքով չարչարվում են, որպեսզի մի կերպ սպասարկեն բարձր տոկոսադրույքներով իրենց վերցրած վարկերը, մի հատ էլ ներառական սկզբունքով մասնակցեն «տնտեսական հեղափոխությանը» և ազգային հարստության ստեղծմանը։ Էս մարդիկ հազիվ վարկի տոկոսներն են «փակում»։ Բոլորս էլ գիտենք, որ այդ մարդկանց թիվը փոքր չէ, ճիշտ հակառակը՝ մեր երկրի համար շատ մեծ է։ Ու հեչ էլ գլուխ գովելու բան չէ, որ վարկերի թիվը մեր երկրում այդքան աճել են։

Ուստի, եթե իսկապես ցանկանում ենք, որ մարդկանց այդ խումբը իսկապես հնարավորություն ստանա մասնակցելու «տնտեսական հեղափոխությանը», ապա պիտի պետությունը ճանապարհ գտնի, առանց երկրի ֆինանսաբանկային կայունությունը հարվածի տակ դնելու, այդ մարդկանց ազատելու գոնե մինչև 10 000 դոլար կամ 5 միլիոն դրամ ունեցած վարկային պարտավորությունների ճիրանից։ Ես այլ հուսալի ճանապարհ չեմ տեսնում՝ այս չափազանց կարևոր ու ընդգրկուն խավին մասնակից դարձնելու երկրի տնտեսական զարգացմանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031