Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պաշտպանական ոլորտում 2019թ. զոհերի թիվը կազմել է 20 զինծառայող. CDSI

Հուլիս 22,2019 18:45

2019թ. սկզբից Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության ոլորտում մարդկային կորուստները կազմել են 20 զինծառայող: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Ռազմական հետազոտությունների կասպիան ինստիտուտի (CDSI) հաղորդագրությունը:

Մասնավորապես, նշվում է, որ 5 զինծառայող զոհվել է հայ-ադրբեջանական շփման գծում մարտական պայմաններում: Ինչ վերաբերում է ոչ մարտական զոհերին, մեկ զինծառայող մահացել է հիվանդությունից, երկուսը՝ դժբախտ պատահարից:

4 զինծառայողի մահվան պատճառները պարզված չեն, երկուսը զոհվել են ավտովթարից, 4-ը ականի և արկի պայթյունից, մեկ ինքնասպանության դեպք է գրանցվել: Մեկ զինծառայող էլ զոհվել է սահմանի վրա փոխհրաձգության հետևանքով:

Նշվում է, որ զոհերից 18-ը ծառայելիս են եղել պաշտպանության նախարարությունում՛ երկուսը՝ սահմանապահ զորքերում:

Ինչ վերաբերում է վիրավորներին, 2019թ. գրանցվել է 12 վիրավորման դեպք:

CDSI ղեկավար Ջասուր Սումերինլիի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն աճել է (անցյալ տարի եղել է 15 զոհ, այդ թվում՝ երկու մարտական):

««Բանակի թեման» շարունակում է փակ մնալ ադրբեջանական հասարակության համար: Զորամասեր թույլատրվում են միայն որոշ լրագրողներ: Ընդհանուր քաղաքականությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում բացասական երևույթները կոծկելն է»,- ասել է Սումերիլնին:

Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ չի արձագանքել CDSI-ի հաղորդագրությանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031