Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազան. «Բարձրաստիճան այրերի յուրաքանչյուր այցելությունը Տավուշ չափազանց ներշնչող է»

Հուլիս 22,2019 17:17

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Լոռի եւ Տավուշ կատարած աշխատանքային այցն ամփոփվեց Հաղարծին վանքում եւ վանքին կից կենտրոնում: Նախագահին ընդունեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը եւ հոգեւոր դասի այլ ներկայացուցիչներ: Նախագահը նշեց, որ հայրենաճանաչության իր առաջին ուսուցիչը եղել է ճարտարապետ, հին ճարտարապետության մասնագետ հայրը, իսկ առաջին այցելությունը Տավուշ եղել է 4-5 տարեկանում: Հետո էլ ուսանողական տարիներից է պարբերաբար այցելել:

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, ՀՀ նախագահն ասաց, որ նա իր հին բարեկամն է, նրան ճանաչում է այն ժամանակվանից, երբ սրբազանը Մեծ Բրիտանիայում ուսանող էր: «Ինքը երիտասարդ էր, բայց ես իր մեջ միշտ տեսել եմ առաջնորդի: Վստահ էի, որ շատ մեծ գործեր է անելու, եւ այսօր իսկապես ուրախ եմ, որ այդ ամենն իրականացել է եւ Սրբազանի հետ եմ հանդիպում»,-հայտնեց նախագահը, իսկ Հաղարծինը հրաշք որակեց եւ ոչ միայն հոգեւոր կենտրոն, այլեւ մեր պետականության խորհրդանիշերից մեկը:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ պետականությունը ստեղծվել է ոչ թե երեկ, երեսուն տարի կամ դիցուք, հարյուրամյակներ առաջ, այլ հազար տարի առաջ մենք արդեն ուժեղ պետականություն ունեինք, եւ 10-րդ դարում կառուցում էինք հոգեւոր, մշակութային եւ կրթական կենտրոններ:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը կարեւորելով Նախագահի այցը Տավուշ, նշեց, որ պետական բարձրաստիճան այրերի յուրաքանչյուր այցելություն չափազանց ներշնչող է, որովհետեւ Տավուշ աշխարհը առանձնահատուկ դերակատարություն եւ նշանակություն ունի մեր երկրի կյանքում:

Ասաց, որ Տավուշը մեր հայրենիքի դարպասն է, եւ այնտեղ ապրող թե զինվորը, թե քաղաքացիական ազգաբնակչությունը մշտապես ներշնչանքի, աջակցության մասնակցության, ներդրումի կարիքն ունեն: «Այդ կարիքը օգնություն չէ, այլ մասնակցություն է: Ես կարծում եմ, որ այս այցելությունը եւս մի նոր առիթ է մեր ժողովրդի համար` վերագնահատելու եւ հասկանալու համար, որ իրենք շատ կարեւոր են մեր պետականության ամրապնդման երաշխավորման համար»,-շեշտեց Տավուշի թեմի առաջնորդը:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031