Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆերմերը վստահեցնում է՝ հանրապետության անասունների մեծ մասը վարակված են բրուցելոզով

Հուլիս 22,2019 17:12

Գյուղատնտես Տիգրան Եղոյանը օրեր առաջ է թաղել իր 50 գլուխ էնդեմիկ տեսակի այծերին, որոնք վարակվել են բրուցելոզ հիվանդությամբ: Ֆերմերն ասում է՝ Վայոց Ձորի եւ այլ տարածաշրջաններում էլ հիվանդությունը տարածված է: Գյուղացիները ստիպված են լինում մորթել իրենց անասուններին ու միսը շուկաներում իրացնել, ինչը նույնպես վտանգավոր է: Նրա խոսքով, Քարագլուխ գյուղում արդեն 38 մարդ բրուցելոզով է վարակվել: Տիգրան Եղոյանը պնդում է, որ հենց հիմա Մարտունու շուկայում բրուցելոզով հիվանդ անասունների միս է վաճառվում: Ֆերմերի խոսքով, անասնաբույժները չեն հասցնում հիվանդության դեմն առնել, քանի որ ոչ միայն դեղորայքն է կեղծ, որը, ըստ նրա, ներկրվում է Թուրքիայից ու չի օգնում հիվանդության բուժմանը, այլեւ՝ անասնաբույժերի թվաքանակն էլ քիչ է, մի քանի գյուղ ընդամենը մեկ բժիշկ է սպասարկում՝ 45-50 հազար դրամ աշխատավարձով:

«Գյուղեր կան, որ անասնագլխաքանակի 55-60 տոկոսը հայտնվել է բրուցելոզի ճիրաններում եւ մարդիկ հանում են Մարտունու շուկան եւ վաճառում: Սատկած ձին էս շոգին մեկ մնալուց հետո, ես հարց տվեցի՝ որտե՞ղ եք տանում, ասացին՝ երշիկի ցեխ»:

Մանրամասները՝  տեսանյութում

Տիգրան Եղոյանի խոսքով, ՀԷԿ-երը գետերն առել են խողովակների մեջ ու հունը փոխել, ինչի հետևանքով գյուղացու 30-40 տարվա այգիները ոչնչանում են, բայց նոր իշխանություններն էլ այս հարցը չեն լուծում. «Ինչպես նախկին իշխանությունների օրոք՝ թեմի առաջնորդը, գեներալները եւ այլ պաշտոնյաներ, խստացնում էին իրենց ՀԷԿ-երը ու գյուղացիներին զրկում ջրից, նույնն էլ հիմա է, ոչինչ չի փոխվել, քանի անգամ այս խնդիրը բարձրացրել ենք կառավարության առաջ: Եկեք գյուղեր, դրանք դատարկվում են, մարդիկ ո՜չ այգիներն են մշակում, ո՜չ անասունների գլխաքանակն են ավելացնում, եղածն էլ մորթում են, որովհետեւ չեն կարողանում դիմակայել հիվանդություններին»:

Ֆերմերը համոզված է, որ մեր երկրում պանրի արտադրությունն էլ, որին անգամ վարչապետն է այցելում, քաջալերում, ոչ թե կաթից է, ինչպես ներկայացնում են, այլ՝ կաթի փոշուց. «Եթե անասնապահություն չկա, ուրեմն պանրի արտադրություն գոյություն չունի: Արհեստական փոշու կաթերով պանրի արտադրությունը թող չհրամցնեն մեր ժողովրդին որպես գյուղատնտեսության աճ»:

Ըստ նրա միայն ջերմատների պոմիդոր կամ մեկ այլ մշակաբույս արտահանելով գյուղատնտեսության զարգացում եւ տնտեսական աճ չեն կարող ապահովել:

«Կառավարության ցանկացած ներկայացուցչի՝ ընդհուպ մինչեւ վարչապետի հայտարարությունը գյուղատնտեսության զարգացման տոկոսների մասին, ես, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, բլեֆ է: Անասնապահությունը Հայաստանում այսօր կաղում է եւ գտնվում է ոչնչացման եզրին»:

Մանրամասները՝  տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031